Բրիտանական խորհուրդը, Beeline-ը և Երևանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում են մարզերում Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի մեկնարկի մասին։ Փառատոնն այս տարի կրում է «Լավագույնը Բրիտանիայից» խորագիրը:
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վերջին յոթ տարիներին լուրջ խնդիրներ է ստեղծել Իսրայելի, Իրաքի, Եգիպտոսի, Սիրիայի, Իրանի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Ինչպես ասում են՝ նույնիսկ խուլ սուլթանը դա լսել է:
Ադրբեջանական SOCAR-ի հետ համաձայնագրի կնքումից հետո այլևս գոյություն չունի Իրանից բնական գազ գնելու անհրաժեշտություն՝ SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն։
Ռուսաստանն ու Ադրբեջանը պատասխանատու ու հուսալի գործընկերներ են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը. «Բաքու այցի գլխավոր արդյունքն այն է, որ կողմերը հաստատեցին, որ պատասխանատու ու հուսալի գործընկեր են այնպիսի զգայուն ոլորտում, ինչպիսին ռազմատեխնիկական համագործակցության ոլորտն է»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվությունը, թե իբր հայկական ուժերը մարտի 3-ի լույս 4-ի գիշերը փորձել են մոտենալ իրենց դիրքերին, սակայն կորուստներ կրելով նահանջել են, հակառակորդ երկրի ռազմական գերատեսչության քարոզիչների հերթական վառ երևակայության արդյունքն է, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...