04.03.2016|
00:31
Շաբաթվա սկզբին Հայաստանում էր ՆԱՏՕ-ի պատվիրակությունը, հանդիպում եղավ ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ, որի նպատակն էր վերանայել Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործունեության ծրագրի գործընթացը՝ «Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններ, հեռանկարներ, մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասի բաժնի պատասխանատու Շտեֆեն Էլգերսմանը: