-
28.02.2016|
16:03
Մինչդեռ ԱՄՆ-ը կենտրոնացրել է ուժերը ԻՊ-ի դեմ պայքարում, Սիրիայում առավել վտանգավոր խմբավորում է գործում` «Ջեբհաթ ան-Նուսրան», որի հեռահար նպատակն է պայքարել հենց ԱՄՆ-ի դեմ՝ կարծում են CNN-ի լրագրողները:
-
28.02.2016|
16:02
Գրիգորի Լեպսը փետրվարի 27-ին կարճատև համերգ է տվել Մոսկվայի մետրոյում: Նա 5 երգ է կատարել, այդ թվում` ամենահայտնիներից երկուսը` Рюмка водки на столе և Самый лучший день:
-
28.02.2016|
16:01
Լոնդոնյան Timeline Auctions աճուրդում 420 000 դոլարով վաճառվել է Ֆրանսիայի ազգային հերոսուհի Ժաննա դ'Արկի արծաթե մատանին, որի համար պայքարում էին տասնյակ կոլեկցիոներներ ոչ միայն սրահում, այլև հեռախոսով և համացանցով աճուրդին մասնակցելով:
-
28.02.2016|
16:01
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հաջողության է հասել Հարավային Կարոլինա նահանգում դեմոկրատների միջև պայքարում:
-
28.02.2016|
15:58
Թուրքիան չի հետևում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2268-րդ բանաձևին. հարձակումները սիրիական տարածքի վրա շարունակվում են՝ ասել է Մոսկվայում սիրիական Քրդստանի ներկայացուցչության ղեկավար Ռոդի Օսմանը:
-
28.02.2016|
12:20
Սիրիայում հրադադարի պահպանումը պայմաններ կստեղծի Ժնևում բանակցությունների վերսկսման համար՝ ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ, որը տարածվել է Բրյուսելում:
-
28.02.2016|
12:19
Իրանում 2016-ի խորհրդարանական ընտրությունները քաղաքական անկախության խորհրդանիշն են՝ Twitter-ի իր էջում գրել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
-
28.02.2016|
12:18
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի խոսքերը, որ Ռուսատանն իբրև չի կարողանում գործով ապացուցել սիրիական հրադադարի հարցում մտադրությունների լրջությունը:
-
28.02.2016|
12:17
Հայաստանը, որը ԵԱՏՄ անդամ է, ձգտում է Իրանի հետ առևտրական կապերի ընդլայնմամբ հավասարակշռել մասնակցությունը միությանը, որում Մոսկվան տիրապետող դիրք ունի՝ գրում է Իլան Բերմանը The Foreign Affairs-ում:
-
28.02.2016|
12:16
Իրանի ՆԳ նախարար Աբդուլռեզա Ռահմանի Ֆազլին ասել է, որ մի քանի քաղաքներում և բնակավայրերում, որտեղ թեկնածուները չեն հավաքել ձայների անհրաժեշտ նվազագույն 25 տոկոսը, ապրիլի վերջին կանցկացվի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ: