-
28.02.2016|
12:15
Թուրքական Yenişafak-ը գրում է, որ Սիրիան կտրոհվի երեք մասի: Եթե Սիրիայում կառավարական ուժերի և ընդդիմության միջև հրադադարը արդյունքներ չտա, կգործի ԱՄՆ-ի պլան «Բ»-ն, որի համաձայն՝ Սիրիան կտրոհվի երեք կառավարելի մասերի:
-
28.02.2016|
12:14
Ադրբեջանի Գաբալայի շրջանի Քյոթուքլու շրջանի 25 բնակիչ փետրվարի 27-ին փորձել են անցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ Աղդամի ուղղությամբ Minval.az-ը նշում է, որ բնակիչները փորձել են անցնել հայկական կողմ գիշերով՝ սպիտակ դրոշներով, սակայն նրանց շրջապատել են ադրբեջանցի ուժայինները:
-
28.02.2016|
12:13
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը НТВ հեռուստաընկերության եթերում հայտարարել է. «Կարծում եմ՝ իմ ժամանակը սպառվել է, մենք բազմաթիվ լավ մասնագետներ ունենք, որ կարող են փոխարինել ինձ»:
-
28.02.2016|
12:12
Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է առաջիկա ամիսներին Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու վերջնական որոշում կայացնել` հետաձգելով, սակայն, ՈՒկրաինայի առնչությամբ նույնանման որոշման ընդունումը՝ «Ազատությանը» տեղեկացրել է ԵՄ բարձաստիճան դիվանագետներից մեկը:
-
28.02.2016|
12:11
«Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը Եվրամիության գլխավոր առաջնահերթություններից է»՝ Բաքու այցից «Թրենդին» տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
-
28.02.2016|
12:06
REGNUM -ը գրում է, որ Սիրիա զորք մտցնելու Ռեջեփ Թայիբ Էրդողանի ցանկությանը չաջակցեցին զինվորականները:
-
27.02.2016|
21:29
Գյումրու «Ֆանտաններ» կոչվող տնակային թաղամասում համերգ կտա աշխարհահռչակ ջազ դաշնակահար, գյումրեցի Տիգրան Համասյանը` միանալով լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի բարեգործական միջոցառումների ծրագրին:
-
27.02.2016|
21:27
Փետրվարի 26-ին Հաագայի «Հետ Պլեյն» հրապարակից մեկնարկել են սումգայիթյան ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:
-
27.02.2016|
21:26
Եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշի աշխուժացնել իր մասնակցությունը քաղաքական կյանքին, ՀՅԴ-ն միայն կողջունի նրա որոշումը՝ փետրվարի 26-ին ԱԺ ճեպազրույցներում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
-
27.02.2016|
21:23
Haber.sol-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը, Աթաշեհիրի շրջանի Sheraton հյուրանոցում կազմակերպված միջոցառման ժամանակ քաղաքական ելույթ է ունեցել, որ զարմացրել է ներկաներին։