-
26.02.2016|
15:53
Իրանը կարող է ռուս զբոսաշրջիկների համար անվտանգ այլընտրանք դառնալ Եգիպտոսի և Թուրքիայի փոխարեն՝ ասել է ՌԴ զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավար Օլեգ Սաֆոնովը:
-
26.02.2016|
15:52
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զգուշացրել է Ռուսաստանին, որ աշխարհը հետևելու է, թե ինչպես է պահպանվելու փետրվարի 27-ին ուժի մեջ մտնող՝ Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնությունը։
-
26.02.2016|
15:51
Հայաստանի տարածքում, Երևանում, փետրվարի 26-29-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով:
-
26.02.2016|
15:48
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մարտի 1-ին Հայաստան կժամանի ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:
-
26.02.2016|
15:47
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ B ծրագրին անցնելու անհրաժեշտությունը հասկանալի կդառնա մեկ ամսում:
-
26.02.2016|
15:46
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Կոնգրեսի լսումների ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը հաշվի է առնում սիրիական կարգավորման գործընթացի վերաբերյալ Անկարայի մտավախությունները և բանակցություններ է վարում թուրք գործընկերների հետ:
-
26.02.2016|
15:45
ԱՄՆ-ի անվտանգության գլխավոր սպառնալիքը ռադիկալ կրոնական ծայրահեղականությունն է՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
-
26.02.2016|
15:44
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դժգոհ է Ռուսաստանի և Բելառուսի համագործակցության վիճակից:
-
26.02.2016|
15:43
Հայաստանը պիտի անցնի շրջանային կառավարման համակարգի, որտեղ կլինեն 24-26 շրջաններ՝ ԱԺ-ում ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
-
26.02.2016|
15:42
Գերմանիայի Բունդեստագում Կանաչների կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրի քննարկման դրած՝ Հայոց ցեղասպանության բանաձևը քվեարկության չդրվեց: