-
26.02.2016|
15:41
ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հրավիրել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որին ներկա են եղել նախարարության ստորաբաժանումների ու առանձնացված կառույցների պատասխանատուները:
-
26.02.2016|
13:54
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հավանականության մասին հստակ կարելի է խոսել միայն ապրիլի վերջին՝ փետրվարի 25-ին, Ազգային ժողովում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը` պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին, թե կորուստների նվազման դեպքում հնարավո՞ր է սակագնի վերանայում:
-
26.02.2016|
13:53
80-ամյա Արմեն Ջիգարխանյանը երրորդ անգամ է ամուսնացել։ Նրա կինը 36-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան է, որ Ջիգարխանյանի թատրոնի տնօրենն է: Նրանք 15 տարի հանդիպում էին։
-
26.02.2016|
13:51
Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ փետրվարի 26-ին Իրանում անցկացվելու են խորհրդարանական ու փորձագետների խորհրդի ընտրություններ։ Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին ասել է.
-
26.02.2016|
13:50
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի նորանշանակ գլխավոր տնօրեն Շոն Օ’Սուլիվանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում ԱԶԲ գրասենյակի նորանշանակ ղեկավար Շեյն Ռոզենթալը:
-
26.02.2016|
13:50
Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 25-ին Գերմանիայիում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ այցելել է Բեռլինի Հումբոլդտի համալսարան՝ մասնակցելու «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան և Քեմալական Թուրքիայում» միջազգային համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով.
-
26.02.2016|
13:49
Սիրիական քրդերի զինված խմբավորումները հայտարարել են, որ հետևելու են հրադադարին` ասված է քրդական ինքնապաշտպանական ազգային ուժերի պաշտոնական հայտարարության մեջ։
-
26.02.2016|
13:48
Աֆղանստանցի 5-ամյա Մուրթազա Ահմադին վերջերս մեծ ճանաչում է ձեռք բերել սոցցանցերում Լիոնել Մեսիի` Արգենտինայի ազգային հավաքականի մարզաշապիկը սովորական պոլիէթիլենային տոպրակից պատրաստելու համար:
-
26.02.2016|
13:47
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում հրադադարի հարցով լրացուցիչ պլաններ չկան և չեն լինելու։
-
26.02.2016|
13:45
«Հաշվի առնելով երկու երկրների բարեկամական ջերմ հարաբերությունները, կարծում եմ, որ այս տարի Իրանի նախագահը կայցելի Ադրբեջան»,- Բաքվում մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մոխսուն Այինը։