ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին ներկայացված H-RES 154 «Ճշմարտություն և արդարություն» բանաձևը, որը ներկայացրել են կոնգրեսմեններ Ադամ Շիֆը, Ռոբերտ Ջ. Դոլդը, Դևիդ Վալադաուն և Ֆրենկ Փալոնեն, ունի 60 աջակից:
ՈՒմբերտո Էկոն սիրում էր ասել, որ գրելն իր ժամանակավոր աշխատանքն է՝
«Ես փիլիսոփա եմ, պատմվածքներ գրում եմ միայն հանգստյան օրերին»: Նրա վեպերը իրադարձություն էին ընթերցողների համար:
ԱՄՆ-ն ու ՌԴ-ն հայտարարել են Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման համաձայնության մասին՝ փետրվարի 27-ի կեսգիշերից: Միասնական հայտարարությունում ասվում է, որ զինադադարը չի վերաբերում «Իսլամական պետություն», «Ալ-Քաիդա»-ի հետ կապված ուժերի և ՄԱԿ-ի ահաբեկչական ճանաչած խմբավորումների դեմ մարտական գործողություններին:
Փետրվարի 24-ին` ժամը 11.00-ին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում Բրիտանական ֆիլմերի փառատոնի հյուր Սայմոն ՈՒիլքինսոնը կհանդիպի լրագրողների հետ և հանդես կգա վիրտուալ իրականության մասին մեդիա զրույցով: Նա կներկայացնի իր «Խորանարդ» ֆիլմը:
Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները հորդորում են ՈՒկրաինային հաղթահարել քաղաքական անկայունությունը և անհրաժեշտ բարեփոխումներ անել տնտեսությունը վերականգնելու համար, հետևել Մինսկի խաղաղության համաձայնագրին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ ընթացիկ տարվա փետրվար ամսին գրանցված բազմամյա նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում գյուղատնտեսական որոշ աշխատանքներ անհրաժեշտ է կատարել սովորականից փոքր-ինչ ավելի վաղ ժամկետներում:
Թուրքական Son dakika կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կայքում հրապարակվել է կուսակցության հիմնադիրների նոր ցուցակը, նրանց թիվը 64-ից նվազել է 61-ի։
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...