-
20.02.2016|
13:25
Գերմանական ԶԼՄ-ները տեսանյութ են տարածել՝ ինչպես Սաքսոնիայի Կլաուսնից քաղաքի բնակիչները թույլ չեն տալիս փախստականներին դուրս գալ ավտոբուսից:
-
20.02.2016|
13:20
ԱՄՆ-ը փորձում է Թուրքիային և Սաուդյան Արաբիային Սիրիայում ռազմական գործողություններ սկսելուց հետ պահել՝ գրում է Financial Times-ը:
-
20.02.2016|
13:19
ԵՄ ղեկավարները շարունակում են բանակցությունները ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանմանն համաձայնագրի շուրջ։
-
20.02.2016|
13:15
Մոսկվայի հիվանդանոցում մահացել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Թամերլան Ագուզարովը, որ փետրվարի սկզբներին թոքաբորբ ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել: Նա Հյուսիսային Օսիան ղեկավարում էր 2015-ի սեպտեմբերից:
-
20.02.2016|
13:13
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է ԱԺ-ի ընդունած «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքը՝ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը բաժանվել է երկու՝ արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունների։
-
20.02.2016|
12:52
ՈՒթսունչորս տարեկանում կյանքից հեռացել է իտալացի գրող և փիլիսոփա ՈՒմբերտո Էկոն: Տեղեկացնում է lenta.ru-ն: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
-
20.02.2016|
12:51
«Բավարիային» բոլոր հնարավոր տիտղոսների հասցրած Օտմար Խիտցֆելդը անդրադարձել է Խոսեպ Գվարդիոլա-Կառլո Անչելոտի համեմատությանը:
-
20.02.2016|
12:48
Երեկվա արտահերթ նիստն ԱԺ-ում անցավ անսպասելի լարված, կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցը հարուցեց այնքան բուռն կրքեր, որ նույնիսկ կիրառվեց վաղուց «մոռացված» բոյկոտի մարտավարությունը՝ ՕԵԿ խմբակցությունը հայտարություն արեց ու հեռացավ դահլիճից: Իշխանության հետ համագործակցութան մեջ անտեսված ընդդիմությունը մեղադրում էր, իշխանությունը դիմադրում, ՀՅԴ-ն պաշտպանվում:
-
19.02.2016|
22:28
Երեկ նշվում էր Մայրենիի օրը, քանի որ փետրվարի 21-ը` որպես այդպիսին, 2005թ. ներառվել է Հայաստանի պետական տոնացույցում: Այսինքն, նշվում էր, քանի որ ներառվել էր:
-
19.02.2016|
22:27
Ռուսական բանակը գուցե դեռ առաջինը չէ, սակայն հաստատ 2-րդն էլ չէ՝ իր միկրոբլոգում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: