-
17.02.2016|
09:01
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է Եվրամիության նախօրեին կայացրած որոշումը Բելառուսի դեմ պատժամիջոցների մասամբ չեղարկման վերաբերյալ։
-
17.02.2016|
09:00
Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն ցանկություն է հայտնել հանդիպել ՌԴ արտգործնախարարի հետ:
-
17.02.2016|
08:59
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստաֆան դե Միստուրան ժամանել է Դամասկոս՝ նախատեսվում են նրա հանդիպումները սիրիացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ արտգործնախարարի հետ:
-
17.02.2016|
08:58
Բոսնիա-Հերցեգովինան պաշտոնապես դիմեց Եվրամիությանը՝ անդամակցելու:
-
17.02.2016|
08:58
ՌԴ-ն ու Սաուդյան Արաբիան Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած բանակցություններում համաձայնության են եկել նավթի արդյունահանման ծավալների սառեցման շուրջ:
-
17.02.2016|
08:57
Եվրամիությունը մտադիր է մինչև 2030-ը գազի սպառումն իջեցնել 350-380 միլիարդ խորանարդ մետրի՝ հայտարարել է էներգետիկայի հարցերով ԵՄ հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը։
-
17.02.2016|
08:56
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։
-
17.02.2016|
08:55
ՆԱՏՕ-ն չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացին՝ Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:
-
17.02.2016|
08:50
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը գնահատել է ՀՀ պաշտպանության համակարգի կոռուպցիոն ռիսկերը և Հայաստանն ընդգրկվել է D խմբում, որը համապատասխանում է պաշտպանության և անվտանգության ոլորտում կոռուպցիոն բարձր ռիսկայնությանը:
-
17.02.2016|
00:02
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր սկսվել է ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականների հաշվետվությունների քննարկումը: