Եվրամիությունը չի երկարաձգի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և 169 բելառուս պաշտոնյաների նկատմամբ տնտեսական պատժամիջոցները։ Երեկ ԵՄ խորհուրդը որոշել է չեղարկել վիզայի արգելքները և Բելառուսի նախագահի ակտիվների սառեցումը՝ գրում է BBC-ին։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վստահ է, որ ոչ ոք ի վիճակի չէ մեկ շաբաթում հրադադարի հասնել, որի մասին Մյունխենում պայմանավորվել են կոնտակտային խմբի մասնակիցները, այդ թվում` Ռուսաստանը և ԱՄՆ-ն։ Նրա խոսքով` հրադադարի ռեժիմին չեն հետևի, փոխանցում է Detsche Welle-ն:
Մինչ ընդդիմադիրները հայտարարում են, թե խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն նույնիսկ հինգ տոկոսը չի կարող հաղթահարել, իշխող մեծամասնության ներկայացուցիչ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ փաստում է, որ ընդդիմադիրները կարծես ժամանակից շուտ են սկսել նախընտրական շրջանը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 16-ի կարգադրությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչվել է գործընկեր կազմակերպություն։ Կարգադրության մեջ ասված է.
-Բա ի՞նչ եղավ Ձեր մոնոպոլիան, պարոն Գեղամյան, Լևոն Ակոպի՞չը, թե՞ Ռոբերտ Սեդրակիչն առան Ձեր ձեռքից:
-Ոչ, ոչ: Բացարձակապես: Պարզապես, ես հասկացա, որ իմ տարերքը քաղաքականությունն է, ոչ թե բիզնեսը: Մարդ մի գործով պետք է զբաղվի։
Համահայկական մտածողության ու գործելակերպի մշակումը պիտի նպաստի թե Հայաստանի հզորացմանը, թե մեր ազգի միասնականության ամրապնդմանը և թե ազգային պահանջատիրությանը՝ փետրվարի 13-14-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արժևորմանը նվիրված համագումարի եզրափակիչ նիստի ժամանակ նշել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...