-
15.02.2016|
11:37
Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթեւ և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում երեկ կայացած ընտրությունների արդյունքներով գործող քաղաքապետերը կշարունակեն պաշտոնավարել:
-
15.02.2016|
11:36
Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների միջազգային կոնֆեդերացիայի առաջարկով 2002 թվականից փետրվարի 15-ին ամեն տարի նշվում է Երեխաների մոտ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը:
-
15.02.2016|
11:35
Փետրվարի 12-14-ը «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցում Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության մարզային խորհրդի և գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (ԿԱՀ) համատեղ նախաձեռնությամբ անցկացվեցին «Քաղաքական մարտահրավերները Հայաստանում. Սահմանադրական բարեփոխումներ» խորագրով դասընթացներ, որոնց մասնակցում էին 25 երիտասարդներ ՀՀԿ ԵԿ մարզային խորհրդից:
-
15.02.2016|
11:33
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ընդունել է ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին:
-
15.02.2016|
10:52
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել Համահայկական մանկապատանեկան նկարչական 5-րդ մրցութ-փառատոնի հաղթողների պարգևատրման արարողությունը:
-
15.02.2016|
10:28
ՈՒրբաթ օրը վաղ առավոտյան համաշխարհային տերությունները համաձայնության եկան՝ մեկ շաբաթից Սիրիայում կրակի դադարեցման վերաբերյալ, որը հնարավորություն կտա հումանիտար օգնություն հասցնել, բայց Ռուսաստանին ու Ասադին թույլ կտա արագացնել հարձակումը և Կրեմլի ազդեցության մեծացումը տարածաշրջանում՝ The Wall Street Journal-ում գրում են Անտոն Տրոյանովսկին և Ջեյ Սոլոմոնը:
-
14.02.2016|
23:22
Եվրամիությունը մտադիր է գրասենյակ բացել Սիրիայի մայրաքաղաքում մարդասիրական օգնության համար՝ Corriere della Sera-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
-
14.02.2016|
23:21
Երեքշաբթի օրը Մյունխենում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին համառություն կդրսևորի և դիվանագիտական ջանքեր կգործադրի՝ ուղղված Սիրիայի ճգնաժամի կարգավորման խաղաղ բանակցությունների անցկացմանը:
-
14.02.2016|
23:20
Իսրայելը չի միջամտելու Սիրիայի ներքին իրավիճակին՝ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնը Մյունխենում անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ:
-
14.02.2016|
23:19
2,5 մլն սիրիացիներ են եկել Սաուդյան Արաբիա Սիրիայի հակամարտության սկզբից՝ հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրը: