14.02.2016|
13:02
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մյունխենում Անվտանգության հարցերով միջազգային համաժողովում հայտարարել է, թե Ռուսաստանը, համառորեն ցուցադրելով իր ուժը, ապակայունացնում է Եվրոպան, իսկ Մոսկվայի միջուկային հռետորաբանությունը և կեցվածքը, հնարավոր է՝ հարևաններին ահաբեկելու և վստահությունը խարխլելու նպատակ ունեն: