ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան (Ֆինլանդիա) վեհաժողովում Բուլղարիան ներկայացնող պատգամավորներից Քրիստիան Վիգենինին նշանակել է հատուկ ներկայացուցիչ Հարավային Կովկասում:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին ներկայացրել է ՀՀ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանին:
Այսօր Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, «Ազատության» հայկական ծառայության խնդրանքով անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ Ստոլտենբերգը մի քանի անգամ շեշտեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքը լարվածության թուլացման կողմնակից է։
ՀՀԿ- ՀՅԴ համագործակցության մասին հայտարարությունը կարվի մինչև օրվա վերջ՝ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ «Նախատեսվում է թիմի հավաք, որից հետո հանրապետության նախագահը հայտարարություն կանի»:
Բեռլինի 66-րդ կինոփառատոնի բացման արարողությանը կարմիր գորգով են անցել կինոաշխարհի ամենահայտնի ու տաղանդավոր ներկայացուցիչներից մի քանիսը՝ Ջորջ Քլունին, Քոեն եղբայրները, Մերիլ Սթրիփը, Թիլդա Սուինթոնը, այլք:
Բացի Թուրքիայից՝ ոչ մի երկրի կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի ղեկավար Մուստաֆա Աքընջին և Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը պայմանավորվել են կիպրոսցիների սեփականության փոխհատուցման շուրջ, որ կորցրել էին 1974-ին` թուրքական զորքերի ներխուժման ժամանակ:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չի բացառել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական բախումը՝ հայտնում է BBC-ին։ «Թուրքիան չի պատրաստվում ռազմական գործողություն սկսել Սիրիայում, սակայն պատրաստ է պատասխանել Սիրիայից եկող ագրեսիային»,- ասել է Թուրքիայի վարչապետը:
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...