-
12.02.2016|
21:14
Այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է, տեղ-տեղ մերկասառույց: Բուքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
-
12.02.2016|
21:06
Լեռնային Ղարաբաղի ՊՆ-ն հայտարարում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե «հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հայկական ուժերը ձեռնարկել են դիվերսիոն գործողություններ և տալով 5-7 զոհ ստիպված նահանջել են», իրականությանը չի համապատասխանում և քարոզչական հնարք է:
-
12.02.2016|
21:05
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կընտրի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին:
-
12.02.2016|
21:04
Այսօր Հավանայում պատմական հանդիպում է տեղի ունենալու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջև: Սա կաթոլիկ եկեղեցու և ռուսական ուղղափառ եկեղեցու առաջնորդների առաջին հանդիպումն է հազար տարվա մեջ:
-
12.02.2016|
21:03
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ գերմանական պարբերականին տված հարցազրույցում նախազգուշացրել է համաշխարհային պատերազմի հավանականության մասին, եթե սիրիական հակամարտությանը լուծում չտրվի և եթե ամերիկյան ու արաբական ցամաքային զորքերը ներգրավվեն ռազմական գործողություններում։
-
12.02.2016|
21:02
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մյունխենում ռուսական և ավելի քան մեկ տասնյակ այլ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ համաձայնության են եկել Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու և հակամարտության գոտում գտնվող քաղաքացիներին տրամադրվող մարդասիրական օգնությունը մեծացնելու վերաբերյալ:
-
12.02.2016|
21:00
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հերքել է մամուլի տեղեկությունները, թե այսօր տեղի է ունենալու ՀՀԿ-ՀՅԴ կուսակցությունների համագործակցության համաձայնագրի ստորագրումը:
-
12.02.2016|
20:59
Փետրվարի 11-ը կարող է որպես պատմական օր գրանցվել պատմության գրքերում:
Business insider-ի հաղորդմամբ` ամերիկյան մի շարք ինստիտուտների և աստղադիտարանի գիտնականները հավաքվել են Վաշինգտոնում` գրանցելու ձգողական ալիքները:
-
12.02.2016|
20:58
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարում Իրանի ԻԻՀ ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ Մյունխենում Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպման նախօրեին:
-
12.02.2016|
20:57
ՆԱՏՕ-ն հավատարիմ է Վրաստանին օգնելու հարցում և աջակցում է նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ պաշտպանության նախարարների մակարդակով ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստից հետո։