-
11.02.2016|
23:31
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում՝ բավարա՞ր է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ խաղաղ կարգավորմամբ հարցի լուծման համար, հարցին ի պատասխան ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
-
11.02.2016|
23:30
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զինվորական ծառայությունից հեռացրել է տարբեր ուժային գերատեսչությունների տասը գեներալի։ Նա պաշտոնից ազատել է Չեչնիայի քննչական կոմիտեի ղեկավար Սերգեյ Դևյատովին, Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Զյազևին և ԱԻՆ-ի աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Կիրեևին։
-
11.02.2016|
23:30
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Սիրիայի հարցում համբերատար կլինի մինչև որոշակի պահը՝ հայտնում է Reuters-ը, այնուհետև կանցնի գործողությունների։
-
11.02.2016|
23:29
Հայաստանի տնտեսությունը հասել է կայացման ու բարեփոխումների մի մակարդակի, որով գրավիչ է դառնում ամերիկյան ներդրումների համար:
-
11.02.2016|
23:28
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հորդորում է ևս մեկ օր սպասել՝ տեղեկանալու ՀՅԴ-ին տրվելիք պաշտոնների մասին:
-
11.02.2016|
23:27
Սպիտակ տան պաշտոնական կայքում տեղադրվել է խնդրագիր, որի հեղինակները պահանջում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ռազմական հանցագործ ճանաչել ու հանձնել Հաագայի միջազգային քրեական դատարան։
-
11.02.2016|
23:26
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
-
11.02.2016|
23:25
Հանրապետական կուսակցության երկու ներկայացուցիչ՝ Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին և Hewlett-Packard-ի նախկին ղեկավար Կարլի Ֆիորինան, հրաժարվել են ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարից:
-
11.02.2016|
23:23
Փետրվարի 12-ին՝ ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի Պրոկոֆևի երաժշտության երեկո:
-
11.02.2016|
18:20
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման սանավիացիոն ծառայությունը համալրվել է նոր ամենագնաց շտապօգնության մեքենայով, իսկ բազային մեքենան վերասարքավորվել և վերազինվել է նորածնային սանավիացիայի պահանջներին ու չափանիշներին համապատասխան: