-
09.02.2016|
23:29
Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բուդապեշտում մեկնաբանել է ԱՄՆ-ի հայտարարությունը, որ Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցությունը (PYD) չի ճանաչում ահաբեկչական կազմակերպություն:
-
09.02.2016|
23:28
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անվտանգության նիստ է գումարել նախագահական նստավայրում։ Նիստում քննարկվելու են ահաբեկչության դեմ պայքարն ու Թուրքիայի հետ կապված տարածաշրջանային վերջին զարգացումները։
-
09.02.2016|
23:27
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 9-ին ընդունել է Ճապոնիայի ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ բանագնաց, դեսպան Թոշիհիրո Այկիին:
-
09.02.2016|
23:26
Անցած տարվա վերջին ԵՄ ղեկավարության հետ բանակցություններում Թուրքիայի նախագահը 30 մլրդ եվրո է պահանջել ԵՄ-ից:
-
09.02.2016|
23:23
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի երեք դիմում է ստացել:
-
09.02.2016|
23:18
Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը հաստատել է, որ խորհում է ԱՄՆ նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրելու հնարավորության շուրջ։
-
09.02.2016|
23:16
Հայաստան - Եվրամիություն բանակցությունների մեկնարկից երկու ամիս անց պաշտոնական Երևանին կրկին հիշեցնում են, որ Հայաստանն ավելի մեծ աջակցություն կստանա Եվրամիությունից միայն ավելի շատ բարեփոխումների դիմաց:
-
09.02.2016|
23:08
Եվրամիությունը կոչ է անում լուրջ վերաբերվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ հանրաքվեն գնահատող ամփոփիչ զեկույցին, որում դիտորդական առաքելությունը քննադատել էր Հայաստանի իշխանություններին:
-
09.02.2016|
19:26
«Ջամբո» էկզոտիկ պարկը Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ յուրահատուկ նվեր կմատուցի Երևանի N1 տուն-ինտերնատի սիրահար զույգերին՝ փետրվարի 14-ին՝ ժամը 14:00-17:00-ին, իր հարկի ներքո հյուրընկալելով ծերանոցում բնակվող 20-25 զույգերի:
-
09.02.2016|
19:25
Փետրվարի 9-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հարուցվել է 72 քրեական գործ: 19 քրեական գործ 22 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 30 քրեական գործերով 34 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, 5 քրեական գործով 5 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: