-
02.02.2016|
21:39
Ադրբեջանական «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ջասուր Սումերենլին հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմական դատախազ Խանլար Վելիևի հունվարի 29-ին Ռազմական դատախազությունում անցկացված կոլեգիայի նիստում զինված ուժերի կազմում 2015-ին մահացած զինծառայողների հնչեցրած թվաքանակի հետ կապված հակասություններ կան:
-
02.02.2016|
21:38
ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևը հայտարարել է, որ 2016-ին ռուսական տնտեսությունը կարող է վերականգնվել անկումից հետո։
-
02.02.2016|
21:37
Ամեն մի շվեյցարացու, անկախ աշխատելու կամ չաշխատելու հանգամանքից, կարող է ամսական վճարվել 2500 շվեյցարական ֆրանկ (մոտ 2250 եվրո): Այժմ շվեյցարացիները պետք է քվեարկեն այդ հարցի շուրջ, որն առաջ են քաշել մի շարք մտավորականներ և հասարակական գործիչներ, հայտնում է The Independent-ը:
-
02.02.2016|
21:31
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում պնդեց՝ ՀՀԿ-ն հայաստանյան քաղաքական դաշտի ամենահեղինակավոր կուսակցությունն է և ընդհակառակը՝ ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիան կբարձրացնի դաշնակների հեղինակությունը:
-
02.02.2016|
21:31
Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները նախորդ տարվա ամենանշանակալի ձեռքբերումներից էին: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
-
02.02.2016|
21:30
Պենտագոնին ավելի շատ միջոցներ են պետք ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու, Արևելքում Հյուսիսատլանտյան դաշինքն ընդարձակելու համար:
-
02.02.2016|
21:29
89 կողմ, 16 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն հաստատեց Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության կարգը. Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն է իրավասու խորհրդարանին ներկայացնել մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի վերաբերյալ առաջարկություն։ Սահմանվեցին նաև մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների վերաբերյալ հանձնաժողովին դիմումների ներկայացման կարգն ու ժամկետները
-
02.02.2016|
21:15
Փետրվարի 3-ին, ժամը 14։00-ին Երևանի պարարվեստի պետական քոլեջի մեծ դահլիճում (հասցե՝ Բայրոնի 5) տեղի կունենա երաժշտական և արվեստի դպրոցների սաներին երաժշտական գործիքներ տրամադրելու հանդիսավոր արարողություն։
-
02.02.2016|
20:42
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց չկա Ադրբեջանի ապակառուցողական քայլերի պատճառով՝ կարծում է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
-
02.02.2016|
16:01
Օրերս Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ շուրջ 500 նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն: