-
01.02.2016|
19:37
Պորտուգալիայի երկնքում նկատվել է յուրահատուկ մթնոլորտային երևույթ: Բլոգերը լուսանկարել է ամպերի կուտակում, որ ձևով հիշեցնում է երկնաքար կամ հրավառ ձեռք:
-
01.02.2016|
19:36
Իրանական 9 բանկ կմիանա SWIFT համաշխարհային միջբանկային ֆինանսական համակարգին՝ հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Վալիուլա Սեյֆը:
-
01.02.2016|
19:34
Իրանը բանակցում է չինական և եվրոպական ընկերությունների հետ արագընթաց երկաթուղու նախագծի մշակման հարցով:
-
01.02.2016|
19:34
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հատուկ բանագնաց Բրեթ Մաքգուրկը Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Քոբանի քաղաքում բանակցություններ է վարել «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» դաշինքի ղեկավարության հետ՝ հաղորդում է Stars and Stripes-ը:
-
01.02.2016|
19:32
Համաշխարհային նավթային շուկայում խաղը նման է պոկերի. նավթի խոշորագույն արտադրողները վնասներ են կրում, բայց ոչ ոք չի խոստովանում պարտությունը՝ գրում է The Wall Street Journal-ը:
-
01.02.2016|
19:31
Եվրամիությունն Ադրբեջանին 3,5 մլն եվրո կհատկացնի
-
01.02.2016|
19:30
Հայաստանը հայտնվել է տնտեսական ազատության վերաբերյալ վարկանշային ցանկի 54-րդ տեղում։ Տնտեսական ազատության ինդեքսը հաշվարկում են ամերիկյան Heritage Foundation հետազոտական ինստիտուտն ու The Wall Street Journal պարբերականը։
-
01.02.2016|
19:29
Եգիպտոսում ռուսական Airbus A321 ինքնաթիռում ահաբեկչության կազմակերպմանը հնարավոր է՝ մասնակցել են թուրքական «Գորշ գայլեր» ազգայնական խմբավորման զինյալները` հայտնել են ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։
-
01.02.2016|
19:28
Թուրք գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը քննադատել է Եվրոպական միությանը՝ փախստականների ճգնաժամի հարցում համագործակցության պատճառով Թուրքիայում ժողովրդավարության ու մեդիայի ազատության վիճակն անտեսելու համար, գրում է Hurriyet Daily News-ը։ «Նրանք մոռացել են իրենց արժեքները»,- ասել է Փամուքը հարցազրույցում։ Փամուքը կարծում է, որ ԻՊ-ի դեմ պայքարն ու փախստականների ճգնաժամը «կապել են Եվրոպայի ձեռքերը»։
-
01.02.2016|
19:26
Իտալական Saipem շինարարական ընկերությունը, որին վարձել էր ռուսական «Գազպրոմ» ընկերությունը «Հարավային հոսքի», այնուհետև «Թուրքական հոսք» գազամուղի շինարարական աշխատանքների համար, հայց է ներկայացրել ռուսական կոնցեռնի դուստր ընկերության՝ South Stream Transport B.V-ի դեմ։