-
26.01.2016|
23:28
Trend-ի փոխանցմամբ՝ Եվրոպայում դեռևս գոյություն ունի չլուծված հակամարտությունների խնդիր՝ ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում հայտարարել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ Պեդրո Ագրամունտը։
-
26.01.2016|
23:27
Ռուսաստանը հանդես չի եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների մասին որևէ նոր փաստաթուղթ ընդունելու նախաձեռնությամբ՝ 2015-ին Ռուսաստանի արտաքին քաղաքականության արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
-
26.01.2016|
23:27
CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ իրենք կողմ են միջսիրիական բանակցություններին քրդերի մասնակցությանը, սակայն դեմ է Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցությանը (PYD), որին Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն:
-
26.01.2016|
23:26
CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Իրանին հակառակորդ չի համարում և ողջունում է իրանական միջուկային ծրագրի համաձայնագիրը:
-
26.01.2016|
23:23
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան կընդունի նոր Սահմանադրություն, որը կհամապատասխանի քաղաքացիների կարիքներին ու շահերին՝ հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը:
-
26.01.2016|
23:22
Qatar Airways ընկերությունը մայիսի 15-ից սկսում է ուղիղ չվերթ Դոհա-Երևան-Դոհա ուղղությունով՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը։ Չվերթը իրականացվելու է A320 ինքնաթիռով շաբաթը չորս անգամ։
-
26.01.2016|
23:21
Աքսել Ֆիշերն առաջարկեց հասկանալ` իրավիճակը Հայաստանում ու Ադրբեջանում, գտնել դժվարությունների հաղթարհարման ուղիները:
-
26.01.2016|
23:19
ԵԱՀԿ Մինսկի խմբին պետք է տրվի հնարավորություն՝ շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացը կարգավորելու առաքելությունը՝ ԵԽԽՎ լիագումար նիստում հայտարարեց Վեհաժողովի Պահպանողականների խմբի անդամ Ջոն Հաուերն՝ անդրադառնալով հակահայ զեկույցներին:
-
26.01.2016|
23:18
Կրեմլը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի շուրջ բանակցություններ չի վարել՝ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ 2015-ն ամփոփող մամուլի ասուլիսում։ «Դա ճիշտ չէ։
-
26.01.2016|
23:16
Երևանի ժամանակով 13-ին ԵԽԽՎ-ում մեկնարկեց հունվարյան նստաշրջանի օրակարգում ներառված Հայաստանի և Արցախի համար 2 չափազանց կարևոր զեկույցների` Ռոբերտ ՈՒոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված զրկվում են ջրից» զեկույցների քննարկումը: