-
26.01.2016|
23:14
Սիրիայում Ռուսաստանի ավիատիեզերական ուժերի գործողությունները հնարավորություն են տվել փոխել երկրում իրավիճակը և հասկանալ, թե ով է պայքարում ահաբեկիչների դեմ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
-
26.01.2016|
22:58
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կեղծ փաստաթղթերի պատրաստման ամբողջ արդյունաբերություն է հիմնել՝ հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը, հաղորդում է ABC News-ը եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո, որի ժամանակ առաջարկել է նոր օպերատիվ խումբ ստեղծել՝ կանխելու կեղծ փաստաթղթերով մարդկանց մուտքը Եվրամիություն:
-
26.01.2016|
22:51
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցների դեմ համացանցում նախաձեռնած ստորագրահավաքի նպատակը հասարակական մեծ շարժում սկսելն ու հայ հասարակությանն այդ զեկույցների մասին տեղյակ պահելն է:
-
26.01.2016|
22:48
BBC One հեռուստաալիքը ցուցադրել է Ռիչարդ Բիլթոնի «Պուտինի գաղտնի հարստությունները» վավերագրական ֆիլմը:
-
26.01.2016|
22:47
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի` Իտալիա այցի ընթացքում 17 մլրդ դոլարի պայմանագրեր են կնքվել՝ գրում է BBC-ն։
-
26.01.2016|
22:46
ՈՒկրաինայի կառավարությունն Արսենի Յացենյուկի փոխարեն կարող է ղեկավարել Շվեդիայի նախկին վարչապետ Կառլ Բիլդտը՝ ասել է նախագահի վարչակազմի ներկայացուցիչը։
-
26.01.2016|
22:41
Եվրահանձնաժողովն օրենսդրական փոփոխություններ է պատրաստել, որոնք թույլ կտան բացահայտել Եվրոպայում ռուսական «Գազպրոմ» ընկերության առևտրային պայմանագրերի մասին տեղեկատվությունը, հաղորդում է Коммерсантъ-ը:
-
26.01.2016|
22:40
ԵԽԽՎ-ում ներկայացված հակահայ զեկույցը ցինիզմ է, որն ընդունելն անթույլատրելի է: ԵԽԽՎ-ում ընթացող լիագումար նիստում հայտարարեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և օկուպացված այլ տարածքներում» զեկույցի քննարկման ժամանակ:
-
26.01.2016|
22:38
ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Մոսկվայում իրանցի գործընկերոջ՝ Իբրահիմ Ռահիմպուրի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման՝ հաղորդել է ՌԴ արտգործնախարարությունը։
-
26.01.2016|
22:37
Ռուսական կողմը պատրաստ կլինի Վրաստանի հետ քննարկել առանց մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանելու հարցը, երբ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնվեն` մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։