-
26.01.2016|
10:22
Հունվարի 25-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ-ի 16 նոր փոխնախագահ է ընտրվել: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ևս ընտրվել է:
-
26.01.2016|
10:21
ՀՀԿ-ի հետ բանակցությունների արդյունքների մասին տեղեկություններ կտրվեն այս շաբաթ՝ հունվարի 25-ին լրագրողներին ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
-
26.01.2016|
10:20
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված երկու հակահայկական բանաձևերի նախագծերը հնարավոր է՝ վաղը քննարկման չդրվեն՝ ասել է Եվրոպայի Հայ դատի գրասենյակի խոսնակ Պետո Դեմիրճյանը, որը նույնպես Ստրասբուրգում է:
-
26.01.2016|
10:18
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները գործարկել են սեփական արբանյակային հեռուստաալիք՝ 500 հազար լսարանով՝ հայտնում է Mirror-ը։ Հեռուստաալիքը հեռարձակում է հաշվետվություններ ավիահարվածների մասին, դասախոսություններ իսլամի մասին և եղանակի կանխատեսում։
-
26.01.2016|
10:16
Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին փետրվարի 1-4-ին այցելելու է Ռուսաստան:
-
26.01.2016|
10:15
ԵՄ-ն Թուրքիայի հետ հանդիպման ժամանակ թուրքական իշխանություններին վերստին կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել քրդերի հետ, և վերսկսել խաղաղության բանակցությունները:
-
26.01.2016|
10:14
Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը ստուգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ ազգանվան փոփոխության և անշարժ գույքի տնօրինման փաստաթղթերը, որոնք հրապարակել էր «Սոբեսեդնիկ» ամսագիրը։
-
26.01.2016|
10:14
Իրանը և Եգիպտոսը պայմանավորվել են 2012-ին միջազգային պատժամիջոցների սահմանումից հետո դադարեցված առևտրային կապերը վերսկսելու մասին՝ հայտնել է Press TV հեռուստաալիքը:
-
26.01.2016|
10:13
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այս շաբաթ եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Սաուդյան Արաբիա: Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` այցի նպատակը Սիրիայի 5-ամյա պատերազմին վերջ դնելու հարցի շուրջ բանակցություններն է:
-
26.01.2016|
02:17
Երեկվանից Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկել է գեղասահքի Եվրոպայի մեծահասակների հերթական առաջնությունը: