-
24.01.2016|
21:10
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոնվարի 23-ին, Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:
-
24.01.2016|
21:08
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում և քննարկել են բարիդրացիական հարաբերությունների զարգացումն ու ռազմավարական համագործակցության հարցեր։
-
24.01.2016|
21:07
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվայի այցն Ադրբեջան հետաձգվել է: Նրա փոխարեն Ադրբեջան կգնա տեղակալը:
-
24.01.2016|
21:06
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հունվարի 23-ին Էր Ռիադում սիրիական ընդդիմության անդամների հետ քննարկել է Սիրիայում հակամարտության կարգավորման հարցերը:
-
24.01.2016|
21:05
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին մեղադրում է Թուրքիային՝ հաղորդում է Iraqi News-ը:
-
24.01.2016|
21:02
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը պաշտոնական այցով Թեհրանում է: ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ նա պայմանավորվել է համատեղ ատոմակայան կառուցելու ու նավթի մատակարարման մասին:
-
24.01.2016|
20:59
Հունական Hellenic Petroleum նավթային ընկերությունը և իրանական պետական նավթային NIOC ընկերությունը ստորագրել են երկարաժամկետ համաձայնագիր իրանական նավթի մատակարարումների մասին՝ տեղեկացնում է հունական ընկերության կայքը:
-
24.01.2016|
20:58
Հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացնում Քիշնևում՝ պահանջելով նորանշանակ կառավարության հրաժարականը և արտահերթ ընտրություններ:
-
24.01.2016|
20:57
«Մինսկի համաձայնագրերի տորպեդահարումը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմի»՝ Կիևում կայացած համաժողովում հայտարարել է ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
-
24.01.2016|
20:56
Իրանը Ֆրանսիայից Airbus 114 ինքնաթիռներ կգնի: BBC-ի փոխանցմամբ, ասել է տրանսպորտի նախարար Աբաս Ախունդին՝ նշելով, որ համաձայնագիրը կստորագրվի չորեքշաբթի` Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Փարիզ այցի շրջանակներում: