-
23.01.2016|
10:09
Հունվարի 18-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երկրորդեց հրաժարականը և հիմա Հայաստանում թափուր է հասարակական նշանակություն ունեցող երկրորդ պաշտոնը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարից հետո՝ Մարդու իրավունքների պաշտպանի:
-
22.01.2016|
18:40
Սերբ հանրահայտ կինոռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցայի հրավերով հունվարի 22-ին «Ռեինկարնացիա» հայկական ռեգի խումբը ելույթ կունենա Սերբիայում՝ «Կուստենդորֆ» կինոյի և երաժշտության 9-րդ միջազգային փառատոնում:
-
22.01.2016|
18:39
Քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներն աշխատում են նաև հանգստյան օրերին:
-
22.01.2016|
18:19
«Շաամ Թայմզ» լրատվական գործակալությունը հայտնել է, որ սիրիական բանակն ազատագրել է Լաթաքիայի մի քանի գյուղեր, որոնց թվում է հայաբնակ Ղնեմիե գյուղը, որի բնակչությունը զինված ահաբեկչական խմբավորումների պատճառով գյուղից արդեն 4 տարի է` հեռացել է՝ փոխանցում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:
-
22.01.2016|
18:18
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն առաջին իսկ հնարավորության դեպքում մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան գործով դատաքննության արդյունքները՝ հայտնել է Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Թերեզա Մեյը՝ նախարարի խոսքը մեջբերել է Daily Mail-ը:
-
22.01.2016|
18:17
Ռուսաստանն արգելել է Հայաստանից գյուղմթերքների, այդ թվում՝ մսի, կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան։ Գյուղատնտեսական վերահսկողական ծառայության՝ «Ռոսսելխոզնադզորի» ժամանակավոր սահմանափակումը մտցվել է հունվարի 20-ից:
-
22.01.2016|
18:16
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի տնտեսական գագաթնաժողովում ասել է, որ Ադրբեջանը պատրաստ չէ նավթի հետագա գնանկմանը, քանի որ «հետնավթային» ժամանակաշրջանին սպասում էր 20 տարուց:
-
22.01.2016|
18:15
Նավթի գները սկսել են բարձրանալ` չնայած ԱՄՆ-ում նավթի պաշարների ավելացման տվյալների՝ հայտնում է Bloomberg-ը:
-
22.01.2016|
18:15
ԱՄՆ-ը դիմել է ՆԱՏՕ-ին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում աջակցելու առաջարկով։
-
22.01.2016|
18:14
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործող միջազգային կոալիցիան Սիրիայիում և Իրաքում ռազմական օպերացիայի մեկնարկից ի վեր ոչնչացրել է 22000 գրոհային՝ տեղեկացրել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը: