-
20.01.2016|
01:47
Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը կոչ է արել միջոցներ ձեռնարկել փախստականների թվի կրճատման համար՝ գերմանական ZDF հեռուստաաալիքի եթերում՝ նշելով, որ անցած տարվա իրավիճակը, երբ Ավստրիան ընդունել է 90 հազար մարդ, այս տարի չպետք է կրկնվի:
-
20.01.2016|
01:46
«Հույս ունեմ, որ այս տարի Մեծ Բրիտանիայի՝ որպես երաշխավոր երկրի աջակցությամբ կկարգավորվի կիպրոսյան խնդիրը»,- հայտարարել է Դավութօղլուն Մեծ Բրիտանիա պաշտոնական այցի ժամանակ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ բանակցություններից առաջ:
-
20.01.2016|
01:45
Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուկը քննադատել է Թուրքիայում խաղաղության կոչ անող ակադեմիկոսների ձերբակալությունը՝ տեղեկացնում է «Հուրիեթը»:
-
20.01.2016|
01:42
Չեխիայի և Սլովակիայի 1993-ի «խաղաղ ապահարզանը» պետք է օրինակ ծառայի նախ և առաջ Ադրբեջանի համար՝ ասել է ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը՝ Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի հետ հանդիպման ժամանակ: «Արցախի ժողովուրդը նույնքան իրավունք ունի իր ճակատագիրը տնօրինելու, որքան ցանկացած այլ քաղաքակիրթ երկրի ժողովուրդ», - ասել է Շարմազանովը:
-
20.01.2016|
01:41
Հռոմի դիվանագիտական աղբյուրները հաղորդել են, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հաջորդ շաբաթ կայցելի Իտալիա և Ֆրանսիա: Սա նրա առաջին այցն է պատժամիջոցներից Թեհրանի ազատվելուց հետո:
-
20.01.2016|
01:40
Վրաստանի տարածքում Նինոծմինդա-Ժդանովկա ճանապարհահատվածում ուժեղ ձնաբքի պատճառով փակվել է Բավրայի մաքսակետի վրացական հատվածը:
-
20.01.2016|
01:39
Լեհաստանը դիմել է Հյուսիսատլանտյան դաշինքին՝ Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի թվաքանակը մեծացնելու խնդրանքով՝ Բրյուսելում հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ բացատրելով, որ դա անհրաժեշտ է Լեհաստանն ու տարածաշրջանը Ռուսաստանի ագրեսիայից պաշտպանելու համար:
-
20.01.2016|
01:37
Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտգործնախարար Իգոր Լուկշիչի հրավերով ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 20-ին պաշտոնական այցով կմեկնի Չեռնոգորիա, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները Չեռնոգորիայի գործադիր և օրենսդիր իշխանության բարձրագույն ղեկավարության հետ:
-
20.01.2016|
01:36
Թեհրանը մեղադրում է Վաշինգտոնին նոր պատժամիջոցներ կիրառելու համար՝ պնդելով, որ ԱՄՆ-ը չունի «բարոյական լեգիտիմություն» նման քայլի դիմելու համար:
-
20.01.2016|
01:34
Հայաստանի պատվիրակությունը` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, հունվարի 18-ին Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի 16-րդ նիստին։