-
15.01.2016|
20:44
Հայ դատի գրասենյակի նախաձեռնած ստորագրահավաքին միացել է 4778 մարդ: Ստորագրահավաքն ընդդեմ ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում երկու հակահայկական զեկույցների ընդգրկման է:
-
15.01.2016|
20:42
ԱՄՆ-ն ընդլայնում է փախստականների ընդունման ծրագիրը՝ հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերին:
-
15.01.2016|
20:41
Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ` 2015-ին Թուրքիայից կապիտալի արտահոսքը կազմել է 7 միլիարդ դոլար։
-
15.01.2016|
20:40
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ քրդերի հետ խաղաղության կոչ արած թուրք և արտասահմանցի գիտնականներին թիրախ դարձնելուց հետո՝ նրա մաֆիոզ ընկեր Սեդաթ Փեքերը, որ հայտնի է որպես կազմակերպված հանցագործությունների կազմակերպության առաջնորդ, սպառնացել է կոտորել գիտնականներին և նրանց արյամբ ցնցուղ ընդունել:
-
15.01.2016|
20:39
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 15-16-ին պաշտոնական այց կկատարի Բուլղարիա, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները Բուլղարիայի գործադիր և օրենսդիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
-
15.01.2016|
20:38
Նիկոլայ Բասկովը որոշել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի դասախոս դառնալ. ՌԴ ժողովրդական արտիստը կզբաղվի ուսանողների երաժշտական կրթությամբ:
-
15.01.2016|
20:37
Ադրբեջանի մի քանի շրջաններում բողոքի չարտոնված ակցիաներ են տեղի ունենում՝ պայմանավորված ապրանքատեսակների գների աճով, ինչի պատճառն ազգային արժույթի՝ մանաթի գրեթե 50 տոկոսով արժեզրկումն է։
-
15.01.2016|
20:36
Եթե ամերիկյան դիվանագիտությունը գտնի Բաքվի վրա ներազդելու գործուն միջոցներ, զսպի նրա ռազմատենչ «եռանդը», հակամարտության գոտում լարվածությունը կնվազի՝ Tert.am-ի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը՝ անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փակ քննարկումներին:
-
15.01.2016|
20:35
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
-
15.01.2016|
20:34
Հունվարի 14-ին և լույս 15-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց: