...թե մինչև փետրվար հայոց կառավարությունում տեղի կունենան Հովհաննես Արգամիչի երազած փոփոխությունները, և նա վերջապես կապացուցի, որ ինքն ուժ է, և նրանց, ում խոստացել է նախարարական պորտֆել, կարող է նվիրել այն:
Բարի օր, առողջություն, խնդրում եմ, փռշտալիս թաշկինակով կամ թանզիֆով ծածկեք ձեր քիթն ու բերանը: Ճիշտ է, Հայաստանում չկա ու սկզբունքորեն չի կարող համաճարակ լինել, համենայն դեպս, փորձեք չվարակվել ու չվարակել:
ՈՒսուցչին հանդիպելն էլ ճակատագրի պարգև է: Ես պատիվն ունեցա աշակերտելու Ճշմարիտ ուսուցչին, ՈՒսուցիչ ծնվածին, ում անվերապահորեն հավատում ես ու սիրում հարազատի պես, ում լռությունից անգամ սովորում ես, ու նրա ազնվական գոյությունը դառնում է ապրելու չափանիշ, նշաձող, ճանապարհ՝ դեպի նա։
Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Լոնդոնում ներկայացրել է Հայաստանի անվտանգության խնդիրները:
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում կոչ է արել անձնագրերում ազգային ու կրոնական պատկանելության նշումներ չանել։
Գերմանիան ԵԱՀԿ նախագահող պետության լիազորությունները ստանձնում է բարդ ժամանակներում։ ԵԱՀԿ-ն անհրաժեշտ է որպես հարթակ երկխոսության և վստահություն ստեղծելու համար՝ ասված է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հայտարարության մեջ։
Գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ ԵՄ-ն որոշել է փախստականների պատասխանատվության մի մասը դնել Թուրքիայի վրա, որպեսզի չթաթախվի դրա մեջ, Անկարան նաև ստացել է բավական շատ իշխանություն:
Ծովակալ Բրեդ Կուպերը, որը գլխավորում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), այսօր ժամանել է Իսրայել: Քննարկվել են Իրանի դեմ հետագա քայլերը: Կուպերն Իսրայելում հանդիպել է հրեական պետության պաշտպանության (իրականում՝ ագրեսիայի) բանակի (ՑԱՀԱԼ) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի և երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին գրել է թե հրեական «The Times of Israel» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին...