-
15.01.2016|
00:24
Վլադիմիր Պուտինին քննադատող ոուսաստանցի լրագրող, վերլուծաբան Վլադիմիր Պրիբիլովսկուն մահացած են գտել իր տանը:
-
15.01.2016|
00:23
Իրանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ գերտերությունների հետ կնքած միջուկային համաձայնագիրն արդեն շաբաթվա վերջին իրականություն կդառնա:
-
15.01.2016|
00:22
Չինաստանը կարող է զորք ուղարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ պայքարելու համար՝ գրում է The Washington Times-ը։
-
15.01.2016|
00:20
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երկրում քրդերի հետ խաղաղություն հաստատելու կոչ արած Թուրքիայից և աշխարհի տարբեր երկրներից 1128 հայտնի գիտնականների ու մտավորականների անգրագետ է անվանել։ Ստամբուլի «Ակոս»-ը տեղեկացնում է, որ Թուրքիայի նախագահը խիստ է արձագանքել երկրում քրդերի դեմ գործողություններին վերջ տալու կոչ անող գիտնականներին ու մտավորականներին։
-
15.01.2016|
00:16
Բավարիայի դաշնային կառավարությունը ցանկանում է ընդլայնել երկրների ցանկը, որտեղից փախստականների դիմումները մերժվելու են՝ գրում է Süddeutsche Zeitung-ը։
-
14.01.2016|
23:21
Սպառնալիքների նվազեցման հարցերով ծրագրերի համակարգող, դեսպան Բոնի Ջենկինսը կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը G7-ի առաջին հանդիպմանը Տոկիոյում, հունվարի 14-15-ին, որը նվիրված է զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ գլոբալ գործընկերությանը՝ ասվում է ԱՄՆ պետդեպի հաղորդագրությունում։
-
14.01.2016|
23:19
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են Սիրիայի իշխանության և ընդդիմության միջև ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվելիք բանակցությունների արագացման կարևորությունը՝ հաղորդում է Սպիտակ տունը:
-
14.01.2016|
23:14
Առողջապահության նախարարությունը բնակչությանը հորդորել է խուճապի չմատնվել՝ տեղեկացնելով, որ մահվան դեպքերի մեծ մասը ժամանակին բուժում չստանալու հետևանք է: Վարակի դեպքերի մեծ մասը արձանագրվել է Կիևում, Խարկովում, Օդեսայում:
-
14.01.2016|
23:13
ԱՄՆ իշխանություններն անհրաժեշտ չեն համարում Իրանից ներողություն խնդրել երկրի տարածքային ջրերում հայտնված ռազմական նավաստիների միջադեպի համար՝ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները:
-
14.01.2016|
23:11
Ինդոնեզիայում ՀՀ դեսպանատան տվյալներով՝ Ջակարտայում ահաբեկչություններից տուժածների թվում հայեր չկան: Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի կենտրոնում այսօր մի քանի պայթյուն է եղել: