-
12.01.2016|
11:56
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Bild-ին տված հարցազրույցում համաձայնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սխալներ է թույլ տվել սիրիական հակամարտության ընթացքում։
-
12.01.2016|
11:54
Եվրոպական պետությունները, ինչպես ցույց են տալիս վերջին իրադարձությունները, պատրաստ չեն եղել փախստականների հոսքին, որոնց բախվել են նախորդ տարի, խոստովանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
-
12.01.2016|
11:52
Այսօր Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժանաբար սպանված անդամների համար քաղաքային գերեզմանատանը տեղի կունենա հոգեհանգստյան կարգ, որից հետո ժամերգություն և մոմավառություն` քաղաքի Յոթ վերք եկեղեցում:
-
12.01.2016|
11:48
Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է պատժամիջոցների չեղարկումից հետո կրկնապատկել Ճապոնիա նավթի արտահանման ծավալը։
-
12.01.2016|
11:47
Թբիլիսին ցանկանում է փոխել «Գազպրոմի» հետ պայմանավորվածությունները և իր տարածքով Հայաստանին ռուսական գազի տարանցման համար ստանալ փող, ոչ թե տարանցվող գազի 10 տոկոսը՝ հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն. «Վրաստանի համար շատ կարևոր են այդ բանակցությունները»։
-
12.01.2016|
11:46
Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանի տնտեսությունը հաջորդ տարի (սկսվում է մարտի 20-ին) ավելի քիչ կախված կլինի նավթի վաճառքից ստացվող եկամուտներից:
-
12.01.2016|
11:45
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ մասնակցել անվտանգության հարցերով ամենամյա Մյունխենյան համաժողովին, որը կանցկացվի Բավարիայի մայրաքաղաքում` փետրվարի կեսերին` հայտարարել է նրա մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
12.01.2016|
11:44
Մեր եկեղեցու դիրքորոշումը հայերի ցեղասպանության հարցում բազմիցս և հստակ արտահայտվել է պատրիարքի բազմաթիվ պաշտոնական հայտարարություններում և ուղերձներում` ասել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի մամլո քարտուղար Ալեքսանդր Վոլկովը:
-
12.01.2016|
11:35
Գերմանական լրատվամիջոցները մեկնաբանել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցը Bild-ին: Der Spiegel-ը գրել է, որ Պուտինը կրկնել է 2007-ին Մյունխենում ելույթի ժամանակ առաջադրած մեղադրանքները:
-
11.01.2016|
18:23
Այս տարի աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանն անդրադարձել է ձնամաքրման և տոնական օրերին աղբահանության աշխատանքների կազմակերպմանը: