-
11.01.2016|
15:57
Ֆիլիպիններում 4 ծայրահեղական խմբավորումների գրոհայինները միավորվել են և հայտարարել են Մինդանաո կղզում «Իսլամական պետություն» խմբավորման «խալիֆայության» ստեղծման մասին:
-
11.01.2016|
15:57
Լոս Անջելեսի «Բևերլի Հիլթոն» հյուրանոցում կայացել է «Ոսկե գլոբուս» 73-րդ մրցանակաբաշխությունը: Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Ողջ մնացածը» ֆիլմը մրցանակի է արժանացել «Լավագույն դրամա» անվանակարգում:
-
11.01.2016|
15:55
Հարավային Կորեայում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատար Քյորթիս Սկապարոտին հայտարարել է մարտական պատրաստության վիճակ` Հյուսիսային Կորեայի սադրիչ գործողություններին ի պատասխան:
-
11.01.2016|
15:55
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի մասնակցի Դավոսի տնտեսական համաշխարհային ֆորումին։
-
11.01.2016|
15:54
Ռուսաստանի տնտեսությունն աստիճանաբար կայունանում է և աճ կգրանցի՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
-
11.01.2016|
15:53
Սաուդյան Արաբիան ջանքեր է ներդնում իրանական միջուկային ծրագրի համաձայնությունը տապալելու և տարածաշրջանում իրավիճակը սրելու համար՝ կարծում է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
-
11.01.2016|
15:52
Հայաստանի տարածքում և Երևանում, հունվարի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 15-ին սպասվում է ձյուն:
-
11.01.2016|
15:51
Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) փոխանցմամբ՝ փակ է Վարդենյաց լեռնանցքը:
-
11.01.2016|
15:50
ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 10-ին աշխատանքային այցով մեկնել է բալթյան երկրներ:
-
11.01.2016|
15:37
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել Bild-ին: Նա լրագրողների հետ քննարկել է Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների, Ղրիմի, Անգելա Մերկելի հետ փոխհարաբերությունների և այլ հարցեր: