-
10.01.2016|
12:55
Եվրոպան հիասթափված է փախստականների հարցով ավելի վաղ հասած պայմանավորվածությանը Էրդողանի վերաբերմունքից և պատրաստ է վերանայել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ Եվրախորհրդարանում ասել է Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը, հայտնում է Süddeutsche Zeitung թերթը:
-
10.01.2016|
12:54
Թբիլիսիի բնակչուհի Էկա Աբաշիձեն պնդում է, որ Ստամբուլում հայտնաբերված հոլանդացի հայտնի նկարիչ Անտոնիս վան Դեյքի (1599-1641) նկարը «մի քանի տարի առաջ իր ընտանիքի հետ էր», հաղորդում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը:
-
10.01.2016|
12:53
Ձմեռային զորակոչի ընթացքը տեղում դիտարկելու նպատակով Հանրապետական կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
-
10.01.2016|
12:52
Հայաստանի տարածքում հունվարի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
-
10.01.2016|
12:51
ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ հունվարի 3-9-ին Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4000 կրակոց:
-
10.01.2016|
12:50
Քյոլնում Ամանորի գիշերը փախստականների կողմից կանանց վրա հարձակման դեպքերից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությունը մշակել է միգրացիոն առավել խիստ օրենսդրություն։
-
10.01.2016|
12:49
Ադոլֆ Հիտլերի Mein Kampf-ի («Իմ պայքարը») նոր հրատարակությունը Երկրորդ աշխարհամարտից ի վեր առաջին անգամ հայտնվել է գրախանութներում։
-
10.01.2016|
12:48
Աֆղանստանի, Պակիստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հունվարի 11-ին հանդիպելու են Իսլամաբադում՝ փորձելով փակուղուց դուրս բերել Աֆղանստանում խաղաղության բանակցությունները:
-
10.01.2016|
12:47
Եգիպտոսի Հուրգադա հանգստավայրում երկու զինյալներ հարձակվել են «Բելա Վիստա» հյուրանոցի վրա:
-
10.01.2016|
12:46
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունվարի 9-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք, որից 219-ը` թոքաբորբ: