07.01.2016|
18:14
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կրկին անցել է սահմանը, երբ գործադիր լիազորությունների մեծացմանն ուղղված նրա քայլերի վերաբերյալ լրագրողների հարցին նա պատասխանել է, որ նախադեպը եղել է «հիտլերյան Գերմանիայում», գրում է The New York Times-ը՝ հավելելով, որ Էրդողանն արդեն հասցրել է ձեռք բերել մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, խոսքի ազատությունը և այլ քաղաքական ազատություններ ոտնահարելու հակված ավտորիտար առաջնորդի հեղինակություն: