-
05.01.2016|
17:10
Զինեդին Զիդանը մեկնաբանել է իր նշանակումը «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում: «Արքայական ակումբ»-ում Զիդանը փոխարինել է Ռաֆայել Բենիտեսին:
-
05.01.2016|
17:09
Հենրիխ Մխիթարյանը կարող է լքել Դորտմունդի «Բորուսիա»-ն: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Թուրինի «Յուվենտուս»-ի դիտակետում է:
-
05.01.2016|
17:08
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի միջազգային հարցերով կոմիտեն իշխանություններին կոչ է արել ընդունել 3 հազար սիրիացի երեխաների, որ Եվրոպա են հասել առանց ծնողների՝ գրում է BBC-ին:
-
05.01.2016|
17:07
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժել է Քրիստոնեա-սոցիալական միության նախագահ, Բավարիայի վարչապետ Հորսթ Զեխոֆերի պահանջը՝ տարեկան 200 հազար մարդով փախստականների ընդունումը սահմանափակել:
-
05.01.2016|
17:06
Բուլղարիան ցանկանում է Հարավարևելյան և Կենտրոնական Եվրոպայի համար դառնալ գազի գլխավոր տարանցող՝ շնորհիվ «Բալկան» գազապահեստարանի, որ ծրագրում է կառուցել սևծովյան Վառնա քաղաքից ոչ հեռու՝ հայտարարել է վարչապետ Բոյկո Բորիսովը՝ փոխանցում է DW-ն։
-
05.01.2016|
17:05
Սպիտակ տունը հրապարակել է զենքի շրջանառության սահմանափակման միջոցառումները, որոնք նախագահ Բարաք Օբաման մտադիր է ձեռնարկել՝ շրջանցելով Կոնգրեսին՝ հաղորդում է Reuters-ը:
-
05.01.2016|
17:04
2015-ին բնական աղետներից համաշխարհային վնասը 90 մլրդ դոլար է, որ նվազագույն ցուցանիշն է 2009-ից սկսած՝ հայտնում է Bloomberg-ը:
-
05.01.2016|
16:56
«Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում REGNUM-ի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովն ասել է, որ 2015-ը Լեռնային Ղարաբաղի համար շփման գծում աճող սրացման, ենթակառուցվածքի հաջող զարգացման, պետության ամրապնդման ժամանակաշրջան էր։
-
05.01.2016|
16:54
Սաուդյան Արաբիայից հետո Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին են հայտարարել Բահրեյնն ու Սուդանը:
-
05.01.2016|
16:53
Միջազգային հանրությունն անհանգստացած է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման վտանգներով։