-
04.01.2016|
15:44
Թուրքիան պատրաստվում է հայց ներկայացնել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը և միջազգային դատարաններին՝ Մոսկվայի սահմանած պատժամիջոցների պատճառով՝ ըստ Daily Sabah-ի, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Մուսթաֆա Էլիթաշը:
-
04.01.2016|
15:43
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը Սաուդյան Արաբիայի իշխանություններին կոչ է արել արգելել մահապատիժը երկրում՝ ասվում է Ժնևում տարածված հաղորդագրությունում:
-
04.01.2016|
15:42
Ռուսաստանի հետ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է շարունակել բարձր մակարդակով երկխոսությունը՝ Ճապոնիայի խորհրդարանի նստաշրջանի բացմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Սինձո Աբեն:
-
04.01.2016|
15:41
Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է պահպանեն համաձայնությունների պահանջները, որոնք ուղղված են հրադադարի ռեժիմի ամրապնդմանը՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
-
04.01.2016|
15:41
Բելառուսը ցանկանում է Եվրամիության հետ կնքել նոր համաձայնագիր՝ հարաբերությունները զարգացնելու համար՝ հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը:
-
04.01.2016|
15:40
Ֆրանսիայի ռազմական ինքնաթիռները ոչնչացրել են Սիրիայում գտնվող կենտրոն, որտեղ ԴԱԻՇ-ի գրոհայինները պատրաստել են չկառավարվող հրթիռներ՝ իր կայքում հայտնում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը:
-
04.01.2016|
15:40
Եգիպտոսի նոր դեսպան Հազեմ Խայրաթը 2012-ից ի վեր (երբ Կահիրեն Թել Ավիվից հետ կանչեց իր դեսպանին) առաջին անգամ անցյալ շաբաթ ժամանել է Իսրայել՝ հաղորդում է իսրայելական Arutz Sheva ռադիոկայանը:
-
04.01.2016|
15:39
Նավթի համաշխարհային գները աճում են Էր-Ռիադի և Թեհրանի հակամարտության ֆոնին՝ գրում է The Wall Street Journal-ը:
-
04.01.2016|
15:38
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
-
04.01.2016|
15:37
BBC-ն հաղորդում է՝ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ իրանցի դիվանագետները Սաուդյան Արաբիան պետք է լքեն 48 ժամում: