-
30.12.2015|
17:23
Այսօր կառավարության արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ որևէ փոփոխություն չի լինելու: Կառավարության անդամներն աշխատելու են հունվարի 4-ից:
-
30.12.2015|
13:55
Նախագահ Սերժ Սարգսյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ներկա է գտնվել «Աստղիկ» բժշկական կենտրոնի բացման արարողությանը:
-
30.12.2015|
13:51
11 հազար կիլոգրամ ցածր հարստացված ուրան Իրանից Ռուսաստան է տեղափոխվել՝ ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
-
30.12.2015|
13:50
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանագծում հերթապահություն իրականացնող ՀՀ զինված ուժերի առաջապահ դիրքեր:
-
30.12.2015|
13:49
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Բաղդասարյանը նշանակվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ` հինգ տարի ժամկետով:
-
30.12.2015|
13:49
Հաշվի առնելով ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի շուրջ Չեռնոգորիայում ծագած հանրային վեճերը, վարչապետ Միլո Ջուկանովիչը առաջարկել է խորհրդարանում քվեարկության դնել կառավարության վստահության հարցը։
-
30.12.2015|
12:51
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
-
30.12.2015|
12:50
Դեկտեմբերի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, 60 մմ ականանետից /4 արկ/ ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից /3 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավել քան 500 կրակոց:
-
30.12.2015|
11:22
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը դեկտեմբերի 31-ին ադրբեջանցիների համերաշխության օրվա և Նոր տարվա կապակցությամբ զինված ուժերի անձնակազմին շնորհավորական ուղերձում հայտարարել է, թե 2016-ը սկսելու են «Ղարաբաղի հողը այրվելու է հայ զավթիչների ոտքերի տակ» նշանաբանով
-
30.12.2015|
11:20
Գալիք տարի կառավարության կազմը կկրճատվի՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ առանց մանրամասնելու, թե որ նախարարությունները 2016-ին չեն լինի: