-
29.12.2015|
10:00
«Բեռնում Ալիև-Սարգսյան բանակցությունները հուսախաբ արեցին մեզ»,- Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալի Հասանովը:
-
29.12.2015|
09:59
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Անկարայում հայտարարել է, որ չի պատրաստվում ապագա սահմանադրության նախագծի քննարկումների շրջանակում հանդիպել խոշորագույն քրդամետ՝ Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ:
-
29.12.2015|
09:58
«2014-ի համեմատ ապրանքաշրջանառությունը Թուրքիայի և Ռուսաստանի միջև այս տարի նվազել է 38-40 տոկոսով»,- հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Բյուլենթ Թյուֆենքչին:
-
29.12.2015|
09:57
Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին Քութաիսում խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը կշարունակի պրագմատիկ մոտեցում ունենալ Ռուսաստանի հարցում:
-
29.12.2015|
09:56
Նախագահ Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայում պատերազմական պայմաններում գործող մեկ տասնյակից ավելի հայկական վարժարանների տնօրինություններին, աշխատակիցներին ու սաներին, մաղթել արդյունավետ աշխատանք և մշտանորոգ եռանդ նրանց ազգանվեր և հայանպաստ գործունեության մեջ:
-
29.12.2015|
09:55
Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի համոզմամբ, ՀԱՊԿ-ը պետք է արձագանքեր մեկ տարի առաջ Ղարաբաղում հայկական ուղղաթիռի կործանմանը այնպես, ինչպես արձագանքեց թուրքական ուժերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը:
-
29.12.2015|
09:54
Դոլարը կարող է նորից թուլանալ, սակայն 2016-ի հստակ կանխատեսումներ չկան՝ ասված է JP Morgan Funds ներդրումային ֆոնդի վերլուծաբան Դևիդ Քելլի դեկտեմբերյան վերլուծության մեջ:
-
29.12.2015|
09:53
Բրիտանական The Sunday Times-ը, վկայակոչելով «Թալիբանում» իր աղբյուրին, տեղեկացնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է կազմակերպության առաջնորդի հետ և աջակցություն խոստացել: Տեղեկությունը Կրեմլում հերքել են:
-
29.12.2015|
09:52
Gallup-ի հարցման արդյունքներով՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը նորից դարձել են ԱՄՆ-ի ամենահարգված մարդիկ:
-
29.12.2015|
09:48
The Guardian-ի տնտեսական մեկնաբան Լարի Էլիոտը կանխատեսումներ է արել 2016-ի համար: Ինչ-որ պահից ակտիվների գնի կտրուկ բարձրացման, եկամուտների նվազագույն աճի, անձնական աճող պարտքերի վրա հիմնված վերականգնումը հանգեցնելու է հերթական ծավալում ֆինանսական ճգնաժամի, բայց ոչ առաջիկա 12 ամիսներին: