-
27.12.2015|
11:22
Միջսիրիական բանակցությունների նոր փուլը կսկսվի Ժնևում, 2016-ի հունվարի 25-ին՝ տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան:
-
27.12.2015|
11:20
Համաշխարհային բանկը կօգնի բարեկարգել Հայաստանի զբոսաշրջային տեսարժան վայրերը՝ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
-
27.12.2015|
11:19
2015-ի սկզբից Ռուսաստանից ավելի քիչ զբոսաշրջիկներ են ժամանել Հայաստան՝ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: 2015-ի առաջին 3 եռամսյակներին ՌԴ-ից զբոսաշրջիկների հոսքը պակասել է 9 տոկոսով: Հայաստանում զբոսաշրջության 45 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին:
-
27.12.2015|
11:18
Վրացական լրատվամիջոցները գրում են, որ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հրաժարականից հետո պաշտոնից կհեռանա Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան:
-
27.12.2015|
11:17
Ռուսական հետևակի մարտական մեքենաներ՝ БМП-3-ի մատակարարումը Ադրբեջանին կավարտվի հաջորդ տարի՝ TASS-ին հայտնել է «Տրակտորային գործարանի» ներկայացուցիչը, որտեղ արտադրում են տեխնիկան:
-
27.12.2015|
11:16
Turan-ի փոխանցմամբ՝ Բաքուն «Ադրբեջանում ժողովրդավարության համար ակտ» օրինագիծը դիտարկում է որպես ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի ղեկավարի անձնական նախաձեռնություն` հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը։ Նա հույս է հայտնել, որ Կոնգրեսը հաշվի կառնի ԱՄՆ-ի շահերն ու իր համար Ադրբեջանի նշանակությունը, և չի աջակցի օրինագծին։
-
27.12.2015|
11:00
Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան տնտեսական գագաթնաժողովը կանցկացվի 2016-ի փետրվարի 19-ին՝ Կեսարիա (Կայսերի) քաղաքում՝ հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Մուսթաֆա Էլիթաշը:
-
27.12.2015|
10:59
Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին խորհրդարանի հաստատմանը կներկայացնի կառավարության նախկին կազմը:
-
27.12.2015|
10:58
Դեկտեմբերի 26-ին` Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ, որի ընթացքում կատարվեց սարկավագական ձեռնադրություն:
-
27.12.2015|
10:57
Սիրիական բանակը ոչնչացրել է «Սիրիայի հեղափոխականների ճակատ» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Լիդ Մուհամադ ալ-Մասալմին՝ ասել է Սիրիայի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Ալի Մայհուբը: