Հայաստանաբնակներիս մեջ կազմավորված կարծիք կա, համենայն դեպս այդպես է մտածում ՀՀ շարքային քաղաքացիս իր շրջապատին ու հեռուստահարցումների մասնակիցներին ունկնդրելու արդյունքում, որ բյուջեն ֆինանսական միջոց է՝ լուծելու երկրի բնակչության հիմնական խնդիրները. ապահովելու պետության ու քաղաքացու անվտանգությունն ու կյանքի որակի առաջնահերթությունները և կանխորոշելու առաջիկայի կայունությունը։
Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:
Արագագիր դպրի` ժամանակի ձեռքն իր ընդարձակ մատյանում արձանագրեց, թե մի տարի էլ պակասեց մեր կյանքից, մի քայլ էլ արինք առաջ, դեպի մահ այն ճամփով, որ ընկած է մեր օրորոցի ու մեր գերեզմանի միջև, որ միացնում է կյանքի վերջնական սահմաններում կանգնած այդ կետերը։
Չեմ ցանկանում քննարկել Աստծո գոյությունը: Մեկ անգամ, ուսանող ժամանակ, մի առիթով ԽՄԿԿ պատմության դասախոսը հարցրեց. «Հավատո՞ւմ ես Աստծո գոյությանը»։ Ասացի. «Չգիտեմ, Նա կա՞, թե՞ ոչ, բայց Աստծո պատիժն անխուսափելի է»:
Արեգակնային համակարգում Երկիր մոլորակն առայժմ միակն է որպես մարդկության բնօրրան: Կյանքի համար բարենպաստ մթնոլորտը Երկրի առաջնակարգ պաշտպանությունն է տիեզերական անցանկալի ազդեցություններից (արեգակնային բռնկումներ, էլեկտրամագնիսական ճառագայթում, ասուպներ):
Անդրադարձի առիթը «Իրատես»-ում (թիվ 76) տպագրված նրա «Բանտախցի մեկ օրը» ակնարկն է, թեև անձնապես գիտեի նրան և անգամ ներքին հակում ունեի անդրադառնալու նրա գրական ստեղծումների քննական վերլուծությանը:
Ծովակալ Բրեդ Կուպերը, որը գլխավորում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), այսօր ժամանել է Իսրայել: Քննարկվել են Իրանի դեմ հետագա քայլերը: Կուպերն Իսրայելում հանդիպել է հրեական պետության պաշտպանության (իրականում՝ ագրեսիայի) բանակի (ՑԱՀԱԼ) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի և երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին գրել է թե հրեական «The Times of Israel» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին...