-
21.12.2015|
14:52
Նոր օրինագծով նախատեսվող առանց մուտքի թույլտվության ԱՄՆ այցելելու սահմանափակումներն այն անձանց համար, որոնք այցելել են Իրան, հակասում են Թեհրանի և վեցյակի միջուկային ծրագրի համաձայնագրին՝ հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արակչին:
-
21.12.2015|
14:52
Ռուսաստանի ԱԳՆ աղբյուրը հաստատել է Թուրքիայում «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցության համանախագահ Սալահաթին Դեմիրթաշի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սեգեյ Լավրովի հանդիպման հնարավորությունը:
-
21.12.2015|
14:51
Ռուսական ինքնաթիռ խոցողը շատ արագ Իսրայելի հետ վատ հարաբերությունները կմոռանա՝ հայտարարել է Թուրքիայի հակահայ գործիչ Դողու Փերինչեքը։
-
21.12.2015|
14:50
Ադրբեջանը և Տաջիկստանը քննարկում են Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ իսլամական ռազմական կոալիցիային անդամակցելու հնարավորությունը՝ գրում է «Աշ-Շարք ալ-Աուսաթ» թերթը:
-
21.12.2015|
14:49
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այս տարի 320 օտարերկրյա լրտես ու գործակալ է բացահայտվել:
-
21.12.2015|
14:48
Նորվեգիայի մի խումբ քաղաքացիներ ցանկանում են հարևան Ֆինլանդիային, Անկախության 100-ամյա հոբելյանի առթիվ, լեռ նվիրել:
-
21.12.2015|
14:44
Թուրքական ոստիկանությունը արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է կիրառել Ստամբուլի կենտրոնում՝ Իսթիկլալ փողոցում՝ ցույցը ցրելու նպատակով:
-
21.12.2015|
14:43
ԵՄ անդամ Սլովենիայի ընտրողները հանրաքվեով մերժել են նախագիծը, որը թույլ է տալիս միասեռ ամուսնությունները և նման զույգերի՝ երեխաներ որդեգրելը։
-
21.12.2015|
14:43
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե չի հրաժարվի ՈՒկրաինայի հարավարևելյան մասում ապրող ռուսներից։
-
21.12.2015|
14:27
Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը շվեյցարական Բեռնում չօգնեց մերձեցման կետեր գտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտում: