-
20.12.2015|
22:26
Սիրիական ընդդիմությունը թերահավատ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը կնպաստի իրավիճակի քաղաքական կարգավորմանը:
-
20.12.2015|
13:24
ԱՄՆ-ը համբերությամբ էր վերաբերվում Ադրբեջանի վարչակազմի գործողություններին, սակայն դա կարող է փոխվել, հայտարարել է ԱՄՆ կոնգրեսմեն, Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթը՝ ելույթ ունենալով հանձնաժողովի կազմակերպած լսումներում:
-
20.12.2015|
13:23
Հայաստան-Ադրբեջան վեհաժողովը եզրափակվեց 2016-ի համար բաժակաճառով՝ աշխատել բանակցությունների միջոցով կարգավորման ուղղությամբ՝ Twitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը:
-
20.12.2015|
13:22
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից` Բաղդադի հետ ավելորդ լարվածությունից խուսափելու կոչը ստանալուց հետո սկսել է թուրքական զորքերի դուրսբերումն Իրաքի հյուսիսային հատվածից՝ գրել է The Guardian-ը:
-
20.12.2015|
13:21
Դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով պաշտպանության բանակ է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
-
19.12.2015|
21:56
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցային ճանապարհով՝ գտնում է Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրքհալթերը:
-
19.12.2015|
21:55
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ խոսել է Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Բեռնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունների մասին։
-
19.12.2015|
21:54
Դեկտեմբերի 21-ին ՀՀ արտգործնախարար, ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կմասնակցի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։
-
19.12.2015|
21:53
ԱՄՆ-ը ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը խոցելու որոշակի տվյալներ ունի՝ ռադարներից ստացված, բայց մանրամասները հայտնի չեն՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
-
19.12.2015|
21:53
ԱՄՆ-ում վերացվել է 1975-ից գործող նավթի արտահանման արգելքը: Արգելքի վերացումը նախատեսված է 2016-ի բյուջեով, որը ստորագրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: