Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ ալ- Ջաֆարին դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` խնդրելով հռչակագիր ընդունել երկրի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ, որտեղ գտնվում են թուրք զինծառայողները:
Հայաստանյան բանկերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքը կազմել է միջինը 477,01 դրամ, վաճառքը՝ 481,61 դրամ: Նախորդ օրվա համեմատ տատանումը եղել է՝ առքը -1,15 դրամով, վաճառքը՝ -1,01 դրամով:
ԱՄՆ-ը Թուրքիայից ակնկալում է Իրաքից թուրքական զորքի դուրսբերում և հարգանք երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ՝ ասել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը` Բարաք Օբամայի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի հեռախոսազրույցից հետո:
ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը ձերբակալվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից Երևանում վնասազերծված զինված հանցախմբի գործով։
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վաղ առավոտյան անակնկալ մեկնել է Լեռնային Ղարաբաղ՝ ֆեյսբուքյան իր էջում գրում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Դեկտեմբերի 19-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երևանի քաղաքապետարանը և «STR» ավտոսիրողների ակումբ» մարզական ՀԿ-ն կազմակերպել էին սպորտային մեքենաների ցուցադրություն, անցկացվել են մեքենաներով ցուցադրական ելույթներ։
Ծովակալ Բրեդ Կուպերը, որը գլխավորում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), այսօր ժամանել է Իսրայել: Քննարկվել են Իրանի դեմ հետագա քայլերը: Կուպերն Իսրայելում հանդիպել է հրեական պետության պաշտպանության (իրականում՝ ագրեսիայի) բանակի (ՑԱՀԱԼ) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի և երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին գրել է թե հրեական «The Times of Israel» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին...