-
17.12.2015|
15:37
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը ընտրվել է ԵԽ նախարարների կոմիտեի Ծրագրի, բյուջեի և վարչական հարցերով զեկուցողների խմբի նախագահ՝ 2016-ի հունվարի 1-ից, երկու տարով։
-
17.12.2015|
14:12
Անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածի երեք ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
-
17.12.2015|
11:50
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն՝ Բեռն, որտեղ դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
-
17.12.2015|
11:05
Դեկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երաժշտասերներին կներկայացնի Mosfilm Non Stop համերգային ծրագիրը, որի ընթացքում կհնչեն «Մոսֆիլմի» արտադրության խորհրդային լավագույն ֆիլմերի սաունդթրեքները:
-
17.12.2015|
11:01
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 20-ին տեղի կունենա Սամվել Խալաթյանի «Վանաձորի բարի ասպետները» ամանորի մանկական ներկայացման առաջնախաղը:
-
16.12.2015|
21:43
Մոսկվայի և Անկարայի հարաբերություններն այլևս նախկինի պես չեն լինի, Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունը թույլ չի տալիս դրական կանխատեսումներ անել՝ նշել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը:
-
16.12.2015|
21:42
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի, դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելի, նրանց 80 գործընկերների ներկայացրած առաջարկները, որոնք ուղղված են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության ու ագրեսիայի թուլացմանը։
-
16.12.2015|
21:40
Երեկ ԱԺ 12 պատգամավորներ ստորագրեցին ՀԱԿ խմբակցության ներկայացրած առաջարկության տակ: ՀԱԿ-ը Սահմանադրական դատարանից պահանջում է անվավեր ճանաչել դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքները:
-
16.12.2015|
21:39
Reuters-ի փոխանցմամբ՝ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սահմանափակիչ միջոցները կարող են ավարտվել շուտով:
-
16.12.2015|
21:37
ԵՄ բոլոր երկրները համամիտ են, որ անհրաժեշտ է կես տարով երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները։