-
13.12.2015|
10:41
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ ալ Ջաֆարի հետ: Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պաշտպանում է Իրաքի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը:
-
13.12.2015|
10:40
«Լուսավոր Հայաստան» կուսակցության գլխավոր նպատակներից մեկը քաղաքական համակարգի առողջացումն է, իսկ թիրախներից մեկն էլ կառավարման շատ ծախսատար համակարգը՝ դեկտեմբերի 12-ին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում հայտարարեց Էդմոն Մարուքյանը:
-
13.12.2015|
10:39
Երկրին է մոտենում հսկայական աստղակերպ՝ հայտնել են NASA-ի գիտնականները: Աստղակերպի բախումը Երկրի հետ սպառնում է հզոր երկրաշարժերով և հրաբխի ժայթքումներով:
-
13.12.2015|
10:38
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Augsburger Allgemeine-ին տված հարցազրույցում բացառել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ համագործակցությունը:
-
13.12.2015|
10:37
Հազարավոր մարդիկ դուրս են եկել Բաղդադի փողոցներ՝ Թուրքիայից պահանջելով դուրս բերել զորքերն իրենց տարածքից՝ հաղորդում է Alsumaria հեռուստաալիքը:
-
13.12.2015|
10:36
Թուրքիան Իրաք զորք մտցնելուց հետո Բաղդադի հետ առաջացած լարվածությունը մեղմելու համար դիմելու է կոնկրետ քայլերի:
-
13.12.2015|
10:35
Սիրիայի Հոմս քաղաքում ահաբեկչական հարձակում է եղել: Այնտեղ՝ Ալ-Ախի հիվանդանոցի մերձակայքում ականապատված մեքենա է պայթեցվել:
-
13.12.2015|
10:34
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովն ասել է. «Համանախագահները այժմ փորձում են կազմակերպել երկու երկրների ղեկավարների հանդիպումը, որ պետք է կայանա դեկտեմբերին: Հանդիպման հստակ ժամկետները դեռ հայտնի չեն»:
-
13.12.2015|
10:33
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննարկել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությանը վերաբերող հարցեր՝ տեղեկացնում է վրացական IPN գործակալությունը:
-
13.12.2015|
10:32
Բաքուն պատրաստվում է պաշտոնական բողոք հղել ԱՄՆ-ի պետդեպարտամենտին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի և ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման պատճառով: