-
12.12.2015|
10:04
France-Presse-ը հայտնում է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին երեքշաբթի կայցելի Մոսկվա: Նա հանդիպումներ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
-
12.12.2015|
10:03
ՀԱԿ-ը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անվավեր ճանաչելու դիմում ներկայացրեց ԿԸՀ։ ՀԱԿ ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն ասաց՝ կեղծիքների բազմաթիվ ապացույցներ ունեն.
-
12.12.2015|
10:01
Կանադան ընդունեց սիրիացի փախստականների առաջին խմբին, որում սիրիահայ ընտանիքներ կան:
-
11.12.2015|
19:49
ՀՅԴ-ն չի հերքում, որ հանրաքվեի ժամանակ խախտումներ եղել են, բայց Հայաստանի այսօրվա ընտրական համակարգը հնարավորություն չի տալիս որևէ քաղաքական ուժի հետընտրական շրջանում փաստարկված ու ապացուցողական արձանագրել խախտումների այն ծավալը, որն իսկապես կարող է հարցականի տակ դնել ցանկացած ընտրություն ու հանրաքվե:
-
11.12.2015|
19:45
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կարծիք հայտնեց, թե իշխանություններն այսօր արագ վերահաշվարկներ են կատարում այն ընտրատեղամասերում, որտեղ «Ոչ»-ն է հաղթել, բայց հակառակն է ներկայացվել, որ թաքցնեն խայտառակ պատկերը:
-
11.12.2015|
19:36
Ազատության հրապարակում 17:00-ին մեկնարկեց «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժման և ԱԺ ՀԱԿ խմբակցության գլխավորած բողոքի ակցիան։
-
11.12.2015|
14:40
Թուրքալեզու «amerikaninsesi.com» կայքի տեղեկացմամբ՝ «Նախագահ Էրդողանի ղեկավարած Թուրքիան պետք է հռչակվի ահաբեկչությանն աջակցող պետություն և պետք է վերջ դրվի Ամերիկայի հետ դաշնակցությանը» վերնագրով ստորագրահավաքը մեկնարկել է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում:
-
11.12.2015|
14:39
Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն դեկտեմբերի 19-ին, Շվեյցարիայում:
-
11.12.2015|
14:38
Մենք` հաղթող լինելով հանդերձ, ծածկադմբոց չենք անում և հայտարարում ենք խախտումների մասին՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
-
11.12.2015|
14:37
Իսրայելը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը՝ ԱՊԱ-ին տված հարցազրույցում նշել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Ստավը: