-
11.12.2015|
14:35
Bloomberg գործակալության տվյալներով՝ Ռուսաստանը ծրագրել է 2016-ին Սիրիայում ռազմական գործողության վրա ծախսել 1,2 մլրդ ԱՄՆ դոլար:
-
11.12.2015|
14:34
Ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, չնայած գլխուղեղի քաղցկեղին, չի կրճատել շրջագայությունների գրաֆիկը:
-
11.12.2015|
14:33
Իրաքը փակել է առևտրային ներկայացուցչությունը Ստամբուլում՝ հաղորդել է IRINN հեռուստաալիքը: «Իրաքը փակել է իր առևտրային ներկայացուցչությունը Ստամբուլում: Բոլոր աշխատակիցները վերադարձել են Բաղդադ»,- ասվում է հաղորդագրությունում:
-
11.12.2015|
14:32
Թուրքիայի նախագահը մամլո ասուլիսում հայտարարել է, որ Իրաքից թուրք զինվորականների դուրսբերման մասին խոսք անգամ լինել չի կարող՝ հաղորդում է Reuters-ը:
-
11.12.2015|
14:31
Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված բողոքի ցույցը ոստիկանների հետ բախումով սկսվեց։ Ազատության հրապարակում ելույթներից մեկի ժամանակ «Նոր Հայաստանի» ակտիվիստները փորձեցին վրան տեղադրել, կրկին ապարդյուն։
-
11.12.2015|
14:29
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին, դեկտեմբերի 8-ի բրիֆինգում պատասխանելով հարցին, թե մտահոգված չե՞ն Հայաստանի սահմանադրական հանրաքվեի բազմաթիվ խախտումների հաղորդագրություններից, ասել է.
-
11.12.2015|
12:44
Մեկնարկում է «Կարապի լիճ» սահադաշտի հերթական՝ 11-րդ տարեշրջանը: Բացումը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին` ժամը 18:00-ին:
-
11.12.2015|
12:43
Դեկտեմբերի 11-ին` ժամը 08:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Վարդան Արթուրի Վարդանյանը:
-
11.12.2015|
12:42
Եվրոպայի ամենամեծ երիտասարդական կառույցի՝ «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության (EDS) ադամները, ովքեր այս օրերին Երևանում անցկացնում են խորհրդի հավաք, դեկտեմբերի 10-ին հանդիպել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ։
-
11.12.2015|
12:41
Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ի ներկայացուցիչ, նավթի մաքսանենգության հարցերով պատասխանատու Էբու Սայաֆի համակարգչից դուրս բերված փաստաթղթերը վկայել են, որ նավթի մաքսանենգ վաճառքից ԴԱԻՇ-ն ամեն ամիս Թուրքիայից ստացել է 40 միլիոն դոլար: