-
10.12.2015|
17:38
Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015-ի նոյեմբերի 18-ին ստորագրված «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագրին, որով ՀՀ-ին կտրամադրվի վարկ` 21 մլն ԱՄՆ դոլարի չափով:
-
10.12.2015|
17:37
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ իր երկրի մասնագետներին հաջողվել է ջրածնային ռումբ ստեղծել:
-
10.12.2015|
17:36
Թուրքիայի նախագահը բացատրել է թուրք զինվորների ներկայությունը հարևան Իրաքում: Նրա խոսքով, թուրքական ռազմական ստորաբաժանումները տեղակայվել են իրաքյան Բաշիկա քաղաքում` Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի 2014-ին արած խնդրանքից ելնելով:
-
10.12.2015|
17:35
Ադրբեջանական և հայկական զորքերի շփման գծում վերջին սրացումն ու ծանր տեխնիկայի օգտագործումն անթույլատրելի են՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Կիրբին՝ հերթական ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով սահմանային վերջին միջադեպերին։
-
10.12.2015|
17:35
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը դեմ է Թուրքիայի ԵՄ ընդունմանը` Անկարայի իշխանություններին մեղադրելով ԴԱԻՇ-ի հետ կապի մեջ:
-
10.12.2015|
17:34
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին Անկարայում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին Չանքայա նստավայրում:
-
10.12.2015|
17:33
Վրաստանի արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլին կարծում է, որ Ռուսաստանի հետ գոյություն ունեցող ձևաչափը հնարավորություն է տալիս առաջընթացի հասնել, եթե լինի Մոսկվայի կամքը։
-
10.12.2015|
17:32
Business Georgia-ի փոխանցմամբ` Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին մեկնել է Չինաստան՝ այցի շրջանակներում հուշագիր կստորագրվի Չինաստանի հետ ազատ առևտրի համաձայնագրի բանակցություններ սկսելու մասին։
-
10.12.2015|
17:31
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 10-11-ին կլինի Վիեննայում:
-
10.12.2015|
17:30
ԵՄ պետությունները երեկ որոշում չեն կայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման վերաբերյալ՝ հարցը հետաձգվել է Իտալիայի առաջարկով։