-
10.12.2015|
17:29
ՌԴ-ն, ԱՄՆ-ը և ՄԱԿ-ը Սիրիայի հարցով բանակցություններ կանցկացնեն դեկտեմբերի 11-ին Ժնևում։ ՌԴ փոխարտգործնախարարի հաղորդմամբ՝ իրենք պատրաստվում են ակաբեկչության դեմ պայքարի իրենց տեսալկետը ներկայացնել, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով էլ՝ ԱՄՆ-ը կփորձի ուրվածգել հրադադարի հաստատման ուղիները։
-
10.12.2015|
17:27
Այսօր երեկոյան անհավանականը կատարվեց՝ Մատեո Ռենցին քաջություն գտավ արգելափակել Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների ավտոմատ երկարաձգումը: Նա միայնակ դեմ գնաց գլխավոր գործընկերներին, Գերմանիային ու Ֆրանսիային, ԱՄՆ-ին:
-
10.12.2015|
16:09
«Արամ Խաչատրյան» համերգասրահն արդեն ունի նոր ձայնային և լուսային տեխնիկա: 80-ական թվականներից հետո առաջին անգամ համերգասրահում կատարվել են վերազինման աշխատանքներ:
-
10.12.2015|
15:28
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 10-ին աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել, որտեղ հանդիպումներ և քննարկումներ կունենա Հայաստան-ԵՄ համագործակցության, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում Էրազմուս+ և Հորիզոն 2020 ծրագրերի շուրջ:
-
10.12.2015|
12:39
Դեկտեմբերի 10-ին «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության՝ EDS-ի խորհրդի հավաքի մասնակիցները խորհրդարանում հանդիպում են ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ։ Խորհրդարանի խոսնակը, ողջունելով երիտասարդներին Հայաստանի օրենսդիր մարմնում, կարևորել է EDS-ի դերը Եվրոպայի ուսանողական շարժման մեջ։ Նա նշել է, որ արագ փոփոխվող աշխարհում մեծ դերակատարում է վերապահվում երիտասարդներին իրենց հետագա գործունեության համար։
-
10.12.2015|
11:11
Դեկտեմբերի 9-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մեկնարկել է «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության՝ EDS-ի խորհրդի հավաքը։
-
10.12.2015|
11:10
Սպիտակ տան կայքում պահանջագիր է ստորագրվել, որը ԱՄՆ-ի կառավարությունից պահանջում է Թուրքիան ներառել ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակում:
-
10.12.2015|
11:08
Իտալական նախաձեռնությամբ ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցով քննարկում կանցկացնի, ոչ թե ավտոմատ հավանության կարժանացնի՝ հաղորդում է իտալական RAI հեռուստաալիքը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին:
-
10.12.2015|
11:07
ԱՄՆ-ը դիմել է կոալիցիայի իր դաշնակիցներին` խնդրելով հատուկ նշանակության ուժերի ներգրավման մասին` ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար՝ հաղորդում է Reuters-ը:
-
10.12.2015|
11:01
ԱՄՆ-ի պետդեպը հույս ունի, որ Իրաքն ու Թուրքիան կպարզաբանեն Իրաքի տարածք թուրքական զորքեր մտցնելու խնդիրը: ԱՄՆ-ը չի խրախուսում նման միջոցառումները` առանց Իրաքի կառավարության համաձայնության՝ ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը: