-
10.12.2015|
11:00
Թուրքիայի ԱԳ նախարարությունն իր քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս արագ լքել Իրաքի տարածքը՝ հայտնում է Haber 7 հեռուստաընկերությունը:
-
10.12.2015|
10:59
Թուրքական կործանիչները խախտել են Իրաքի օդային տարածքը և ռմբակոծել են Իրաքի սահմանամերձ տարածքները՝ հայտնել է Իրանի Fars գործակալությունը:
-
10.12.2015|
10:56
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում միջուկային զենքի կիրառման կարիք չի լինի:
-
10.12.2015|
10:55
Սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը դեկտեմբերի 9-ի դրությամբ ուսումնասիրել է 446 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ):
-
10.12.2015|
10:51
Ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 18-ին, ժամը 12-ին:
-
10.12.2015|
10:50
Time պարբերականը տարվա մարդ է ճանաչել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Ըստ պարբերականի խմբագրի՝ Մերկելն ապացուցել է, որ ի վիճակի է ընդունել ցանկացած մարտահրավեր, այդ թվում՝ փախստականների հարուցած եվրոպական ճգնաժամը:
-
10.12.2015|
10:48
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել Հայաստանում դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի ընթացքում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքերի և նրանց ուղղված սպառնալիքների առնչությամբ։
-
10.12.2015|
10:47
Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Բեռլին:
-
09.12.2015|
23:17
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ՝ հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:
-
09.12.2015|
23:16
Քեմբրիջի դքսուհի Քեթրինն առաջին անգամ կրել է իշխանուհիԴիանայի հայտնի խույրը, տեղեկացնում է Daily Express-ը: Արքայազնի կինը խույրով Բուքինգեմյան պալատում մասնակցել է դիվանագիտական ընդունելությանը Եղիսաբեթ II թագուհու և արքայական ընտանիքի անդամների հետ: