-
09.12.2015|
23:15
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը դեկտեմբերի 8-ին հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի և ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ։
-
09.12.2015|
23:08
Եվրոպական հանձնաժողովի հանձնակատար Յոհանես Հանը չի ասել, որ Հայաստանի հետ բանակցային գործընթացը պետք է ուղեկցվի այլ երկրների տարածքային ամբողջականությունը հարգելով՝ ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
-
09.12.2015|
23:04
Hürriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը զինված ուժերին հրահանգել է չօգտագործել Սիրիայի օդային տիրույթը, մինչև չստանան քաղաքական նոր որոշում։
-
09.12.2015|
23:03
Օրերս Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, անդրադառնալով Նարդարանի դեպքերին, ըստ APA գործակալության, նշել էր, որ այդ իրադարձությունների արմատները տանում են արտերկիր:
-
09.12.2015|
22:59
Թուրքական Sözcü թերթի փոխանցմամբ՝ Իրանը ձմեռային ծանր պայմանների պատրվակով կրկնակի նվազեցրել է Թուրքիային գազի մատակարարումները։
-
09.12.2015|
22:58
Sputnik-ի փոխանցմամբ՝ «Գազպրոմը» իրանցի գործընկերների հետ մշակում է Հայաստանում «երկնագույն վառելիքի» մատակարարումների համար գազի փոխանակման հարցը՝ Լյուքսեմբուրգում Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը։
-
09.12.2015|
22:56
Ռուսաստանը ցուցաբերում է սիրիական ճգնաժամի կարգավորման կառուցողական մոտեցում՝ նպաստելով Վիեննայում բանակցությունների կազմակերպմանը՝ ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Փարիզում։
-
09.12.2015|
22:55
Sabah-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը մեկնաբանել է Իսրայելից Թուրքիայի գազ գնելու հնարավորության լուրերը:
-
09.12.2015|
22:54
ԵԽԽՎ-ն Սահմանադրության հանրաքվեի ժամանակ Հայաստանում դիտորդական առաքելություն չի ունեցել՝ ասել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝ նշելով, որ Հայաստանում են գտնվել ԵԽԽՎ երեք պատվիրակներ, որ մասնավոր գնահատական են հնչեցրել:
-
09.12.2015|
22:52
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ հեռախոսազրույցում քննարկել է վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: