-
09.12.2015|
11:41
«Աշխարհազոր» երիտասարդական կրթական հասարակական կազմակերպությունը «Ճանաչենք մեր հերոսներին» նախագծի շրջանակներում ներկայացնում է Արցախյան պատերազմում զոհված հերոսների մասին պատմող հոլովակներ։
-
08.12.2015|
22:15
«Արջերը երկնքից չեն ընկնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան դիտարկմանը, որ ընտրակեղծարարություններն արջի ծառայություններ են:
-
08.12.2015|
22:14
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի որդին` Բիլալը, հերքել է Ռուսաստանի մեղադրանքները, որ ինքը և իր ընտանիքը եկամուտ են ստանում ԻՊ-ի տարածքներում արդյունահանվող նավթի մաքսանենգ առևտրից:
-
08.12.2015|
22:13
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը հայտարարությամբ գոհունակություն է հայտնել «ՀՀ ժողովրդին ու կառավարությանը բաց բանավեճից հետո դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի խաղաղ անցկացման կապակցությամբ»:
-
08.12.2015|
22:12
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Նա ողջունել է Հայաստանում Սահմանադրության փոփոխությունը և հույս հայտնել, որ այն ավելի կամրապնդի ժողովրդավարությունը։
-
08.12.2015|
22:11
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան առայժմ դուրս չի բերի իր ցամաքային զորքերը Իրաքի հյուսիսից։
-
08.12.2015|
22:11
ՀՀ-ում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի Էրեբունու ավիաբազա է հասել ուղղաթիռների առաջին խմբաքանակը:
-
08.12.2015|
22:10
Թուրքիայում Gezici հետազոտական ընկերությունը ռուսական «Սու- 24»-ը խոցելուց հետո 16 նահանգներում հարցում է կատարել։ Milliyet-ի փոխանցմամբ՝ հարցվածների 53 տոկոսը կողմ է եղել նախագահական համակարգի անցմանը։ Կործանիչի միջադեպից առաջ այդ ցուցանիշը շատ ցածր էր։
-
08.12.2015|
22:09
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը նախազգուշացրել է ԵՄ փլուզման սպառնալիքի մասին։ Նրա խոսքով՝ եվրաինտեգրման կողմնակիցները պետք է ջանքեր ներդնեն միության պահպանման համար։ ԵՄ-ն վտանգի մեջ է, կան ուժեր, որոնք փորձում են կործանել ԵՄ-ն՝ հայտարարել է Շուլցը Die Welt-ին տված հարցազրույցում։
-
08.12.2015|
22:08
Մենք ամեն ինչ արել ենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցկացվի թափանցիկ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ, «Այո»-ի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: