-
08.12.2015|
22:07
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնել է Բուենոս Այրես՝ մասնակցելու Արգենտինայի նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրիի երդմնակալությանը:
-
08.12.2015|
22:06
Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու նպատակով։
-
08.12.2015|
22:05
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խնդրել է դռնփակ քննարկում անցկացնել Սիրիայում և Իրաքում Թուրքիայի ռազմական գործողությունների հարցով:
-
08.12.2015|
22:04
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ի գիտություն է ընդունել հանրաքվեի նախնական արդյունքները և որոշ ընդդիմադիր առաջնորդների ու անկախ դիտորդների մտահոգությունները՝ հայտարարել է պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ «Ազատության» խնդրանքով մեկնաբանելով դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:
-
08.12.2015|
21:59
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում այսօր տեղի է ունեցել Ֆրանսիայի բարձրագույն կրթության հետազոտության գնահատման բարձր խորհրդի (HCERES) և Իսպանիայի որակի գնահատման և հավաստագրման ազգային գործակալության (ANECA) կողմից բուհին միջազգային ինստիտուցիոնալ հավաստագրման վկայականի հանձնման արարողությունը:
-
08.12.2015|
16:16
Ժամանակի և տարածության փիլիսոփայական և արժեքաբանական ընկալումները խորթ չեն հային. հայը ժամանակի մեջ մշտապես խտացրել է լեռնացած վիշտն ու ցավագին հիշողությունները, բայց և այդ նույն ժամանակի ծիրում կարողացել է վերհուշային դրվագները շաղախել գարնաներգով, հույսի ու լույսի ծիածաններ է վառել՝ իր սրտաչափ ու քարատաճար երկրի զավակին որպես զորավոր ներարկում հրամցնելով հաղթության հպարտանքը:
-
08.12.2015|
16:02
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ-ում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլգամ Ասքերովին ու Շահբազ Գուլիևին:
-
08.12.2015|
15:35
Երևանի պետական բժշկական համալսարանի 95-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարքն այսօր ամփոփվեց հանդիսավոր միջոցառումով, որին ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, բարձրաստիճան այլ հյուրեր:
-
08.12.2015|
14:18
Դեկտեմբերի 15-ին` ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի անվանի նկարիչ Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես:
-
08.12.2015|
13:43
Հերոդոտոսն ասում էր. «Եթե ընտրություններից ինչ - որ բան կախված լիներ՝ ընտրությունները կվերացնեին»: